Ճապոնիան աստիճանաբար կկրճատի ռուսական ածխի ներմուծումը
ԱշխարհՃապոնիան աստիճանաբար կկրճատի ռուսական ածխի ներմուծումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան։
Նրա խոսքով՝ Ճապոնիան մի շարք միջոցառումների միջոցով ձգտում է հաղթահարել իր կախվածությունը ռուսական արտադրանքից։
Ռուսական ածխի ներկրման կրճատման ժամկետները եւ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների մասին։ Վարչապետը հայտարարել էր, որ երկիրը խորհրդակցում է G7-ի մյուս երկրների հետ՝ որոշելու, թե ինչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։