Հայերեն


Պատմության այս օրը (ապրիլի 8)

Հասարակություն

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելոռուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1948 –ծնվել է պետական և քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը։

1964 –ծնվել է երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանը։

1986– ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործել է վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի՝ նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։

- Սիտալչայ ռազմաբազայից, որտեղ տեղաբաշխված է եղել Ռուսաստանի 80-րդ կործանիչների առանձին 80-րդ ավիագունդը Վագիֆ Կուրբանովը գողացել է Су-25 կործանիչ և այն հանձնել Ադրբեջանին։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։

2005- Երևանում տեղի է ունեցել «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:

2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:

2015-ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

2016-ապրիլյան պատերազմից հետո, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։

2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։

2020-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ բանակ»։

2021- Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 –դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։

1185 —Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբայր Ալեքսեյի կողմից։

1271 —մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալյե ամրոցը։

1336 –ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։

1480 —կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։

1513 —ծովագնաց Խուան դե Լեոնը Ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։

1525 —լեհ-տևտոնական պատերազմը ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի՝ Պրուսիան, նախկիում լինելով օրդենյան եկեղեցիական պետություն, վեր է ածվել հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։

1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:

1692 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1766 —ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։

1820– Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1830 —Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։

1848 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։

1853 —բացվել է առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը։

1859 –ծնվել է ավստրիացի մաթեմատիկոս Էդմունդ Հուսերլը։

1869 —ծնվել է ամերիկացի բժիշկ-վիրաբույժ Հարվի Կուշինգը, որը հանդիսանում է ուղեղի վիրահատությունների ստեղծողներից մեկը։

1911– հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:

1918 —խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։

1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվել է շարիաթի դատարանը։

1938– ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

1941 –վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ղրիմյան օպերացիան, որի ընթացքում Ղրիմը ամբողջությամբ ազատագրվել է գերմանա-ռումինական զորքերից։

1966 —Լեոնիդ Բրեժնևը ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1967 —Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։

1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է 46 երեխա։

1971– Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվել է նրանց հիմնը և դրոշը:

1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օփել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օփելը։

1973– վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։

1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:

1984 —վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։

1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։

2010 —Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։

2018 —վախճանվել է խորհրդային և վրացական երգչուհի և դերասանուհի Լեյլա Աբաշիձեն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված