Հայերեն

Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիայով նախազգուշական ուղերձ է հղվել Փաշինյանի կառավարությանը

Քաղաքականություն

Politexpert.net-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի նախօրեին, որտեղ նա Լեռնային Ղարաբաղի ճակատագրի թեման քննարկելու համար հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Երևանի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք։ Այն, թե ցուցարարները ի՞նչ ուղերձներ են հղել Փաշինյանին պարզաբանել է քաղաքագետ Ռուբեն Մարգարյանը:

Երկար ընդմիջումից հետո Ազատության հրապարակում հանրահավաքը համախմբել է հանրապետության հիմնական ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» քաղաքական դաշինքներին։ Առանցքային պահանջը եղել է կառավարության և վարչապետի, որը, ըստ ընդդիմության, կարող է կամավոր հանձնել հայկական Արցախը Ադրբեջանին, հրաժարականը։

Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել մտահոգության տեղիք էր տվել: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով այնտեղ նրանք կարող էին գաղտնի գործարք կնքել Ադրբեջանին փոխանցելով Լեռնային Ղարաբաղի այն վերջին տարածքները, որոնք այժմ պաշտպանում են ռուս խաղաղապահները։ Բաքուն վաղուց է պահանջում լիակատար ազատել չճանաչված հանրապետության տարածքը հայ և ռուս զինվորականներից։

Հանրահավաքում մարդիկ վանկարկել են «Հայաստանն առանց Նիկոլի» և պահանջել վերջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նրանք համոզված են, որ դա կփրկի Արցախը ցեղասպանության վտանգից, ավելին, կբարձրացնի բուն Հայաստանի անվտանգությունը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է տարածքային զիջումներ պահանջել Սյունիքում և հանրապետության այլ մարզերում։

Հանդիպման նախօրեին Արցախի խորհրդարանը ևս հայտարարություն էր ընդունել, որում ասվում է. «Միայն Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունների համախմբումը, միասնության մթնոլորտի ձևավորումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել իր հողում հայ ժողովրդի հետագա գոյության համար։ Հայ ժողովրդի և հայոց պետականության ապագան Արցախում է»։

Հանրահավաքի մասնակիցներն ընդգծել են, որ իշխանությունն ու Փաշինյանը իրավունք չունեն բանակցային գործընթացում ներկայացնել Հայաստանը և խոսել ԼՂՀ անունից, առավել ևս որևէ որոշում կայացնել այդ հարցով։ Հայաստանում անհանգստությունը սրվել էր նաև թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների այն հաղորդումներով, որտեղ Բրյուսելի հանդիպումը յուրովի է ներկայացվել, մեղադրվել է Երևանը բանակցությունները միտումնավոր ձգձգելու մեջ, և միևնույն ժամանակ հիշեցվել է, որ Ալիևը վաղուց է պնդում, որ հակամարտությունն ավարտված է, և Ղարաբաղի հարցը փակված է։

«Հայտնի չէ, թե Բաքուն դեռ ինչքան կսպասի, բայց նրան անպայման «երկաթե բռունցք»-ը պետք կգա»,- գրել են թուրք լրագրողները՝ անդրադառնալով Ալիևի՝ Երևանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։ Ընդ որում հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձեր արվել են բոլորովին վերջերս: Օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ փորձելով գրավել նոր տարածքներ։ Խոշոր սրացումը կանխվել է Մոսկվայի  նախազգուշացումներից հետո, իսկ Բաքուն ի պատասխան գռմռացել է, բայց առաջ չի գնացել։ Հատկանշական է այն, որ Բրյուսելում հանդիպման նախօրեին Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազանգ են ստացել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենից: Նրանց հետ քննարկվել են «հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու» ուղիները։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են դուրս հանել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից։

Ըստ իշխանամետ ռեսուրսների հաշվարկների՝ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է 11000 մարդ։ Ընդդիմությունը հավակնում է 20 հազարի, բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք իշխող ուժի թվերը, դա մեծ թիվ է Երևանի համար: Ըստ քաղաքագետ Ռուբեն Մարգարյանի՝ «կարելի է ասել, որ մայրաքաղաքը դեղին քարտ է ցույց տվել Նիկոլին, նրա թիմին և նրանց պարտվողական քաղաքականությանը, որը ուղղված է Անկարայից և Բաքվից ներկայացվող բոլոր պահանջների կատարմանը, Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ է ստացել, որ նոր զիջումներ առաջարկող փաստաթղթեր ստորագրելու մանդատ չունի»:

«Վարչապետի բրյուսելյան այցից առաջ հանրահավաքի հիմնական ուղերձը «հանկարծ չփորձեքն է», նույնքան կարևոր ուղերձ է հղվել նաև Արցախին,- ասել է PolitExpert-ի զրուցակիցը,- մոռացեք, որ դուք մենակ եք ձեր պայքարում, դա երբեք չի եղել, չկա և չի լինի, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում»։

Քաղաքագետը մեջբերել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքերը, ով հիշեցրել է 1998 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառները:

«Տեր-Պետրոսյանը պատրաստ էր զիջումների գնալ Բաքվին «հանուն խաղաղության» համարելով, որ հակառակ դեպքում Հայաստանը չի կարող զարգանալ։ Բայց ուժայինները դեմ էին դրան, և Տեր-Պետրոսյանը հեռացավ հայտարարելով, որ հանրապետությունում իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «պատերազմի կուսակցությունը»։ Ճիշտ է, հետագայում «պատերազմի կուսակցությունը» Հայաստանին ու Արցախին ապահովեց 20 տարվա խաղաղ կյանք, իսկ 2018 թվականին իշխանության եկավ Տեր-Պետրոսյանի գաղափարական ժառանգորդը՝ այսպես կոչված «խաղաղության կուսակցությունը», և հենց նա էլ իրավիճակը հասցրեց 44-օրյա պատերազմին, որում Արցախը շատ բան կորցրեց։ Եթե ​​Փաշինյանն իսկապես ցանկանում է «խաղաղության դարաշրջան» բացել Հայաստանի և Արցախի համար, պետք է հրաժարական տա»,- ասել է Սաղաթելյանը իր ելույթում։

Ընդդիմության ներկայացուցիչը կոչ է արել իշխանությունների ընդդիմախոսներին անհնազանդության ակցիաներ սկսել ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Հայաստանում, համախմբվել 20-30 հոգանոց խմբերով և փակել ճանապարհները, շրջապատել վարչական շենքերը։ Դա ցույց կտա, որ ներկայիս իշխանությունը նոր զիջումների մանդատ չունի, ընդգծել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան
Ամենադիտված