Ռուսաստանը կավելացնի ավիացիոն հարվածներն Ուկրաինայում․ բրիտանական հետախուզություն
ԱշխարհԲրիտանական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը կավելացնի ավիացիոն գործողություններն Ուկրաինայի արևելքի և հարավի համար մղվող մարտերում։
Այս մասին ասվում է Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության զեկույցում։
Ռուսական գործողությունները շարունակում են կենտրոնացած մնալ Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, իսկ Ռուսաստանի ռազմածովային ուժերը շարունակում են թեւավոր հրթիռներ արձակել Ուկրաինայի վրա: Ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունը Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա: