Յուրգեն Կլոպ․ Այս արդյունքով դեռ կարող ենք պայքարել տիտղոսի համար
Սպորտ«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ 2։2 հաշվով ոչ ոքի արդյունքը Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում։
«Բռնցքամարտի մենամարտի էր նման այս հանդիպումը․ մի ակնթարթ ձեռքերդ իջեցրիր եւ ստացար ուժեղ հարված։ Գերազանց հանդիպում էր։
Այս արդյունքով դեռ կարող ենք պայքարել տիտղոսի համար եւ կշարունակենք մինչեւ վերջ։ Խելահեղ ինտենսիվ խաղ էր։ Վստահ էի, որ կարող ենք հաղթել, բայց արդյունքն արդար է։ Մենք արժանի էինք այսպիսի արդյունքի»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
31 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։ Առաջին շրջանում եւս գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։