Նավթն էժանանում է
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները նկատելիորեն իջնում են երկուշաբթի առավոտյան, չնայած Brent տեսակը դեռեւս մեկ բարելը 100 դոլար նշաձողի վրա է մնում, այն դեպքում, երբ ներդրողները հումքի այդ տեսակի պահանջարկի նվազում են կանխատեսում, առաջին հերթին Չինաստանում, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2,28 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 100,47 դոլարի, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 2,36 տոկոսով (95,94 դոլար)։
Չինաստանում քովիդի դեմ պայքարի շրջանակում հերթական կարանտինային միջոցները կարող են հանգեցնել լրացուցիչ սահմանափակումների, որոնք նկատելիորեն կիջեցնեն նավթի պահանջարկը հումքի այդ տեսակի ամենախոշոր ներկրող երկրում։