Երևանում 17-ամյա պատանի է դանակահարվել
ՀասարակությունԵրեկ՝ ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, որը դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցում գտնվող «Մալիբու» այգում։ «Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ավելին՝ այստեղ