Հայտնի է, թե որոնք ենք ամենավտանգավոր սմարթֆոնները
ՀասարակությունBankless Times սերվիսի փորձագետները թվարկել են էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները, հայտնում է Android Central պարբերականը:
Հեղինակները շեշտել են, որ ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) SAR-ի (Specific Absorption Rate) առավելագույն մակարդակ է սահմանել սպառողական տեխնիկայի համար՝ 1.6 Վտ/կիլոգրամ: Փորձագետները վերլուծել եւ նշել են, որ շուկայում առկա մեծ թվով հեռախոսները գերազանցում են այդ ցուցանիշը։ Ամենավտանգավորը, ըստ թեստերի արդյունքների, Motorola Edge-ն է, որի SAR-ի ցուցանիշը 1.79 Վտ/կիլոգրամ է:
Երկրորդ եւ երրորդ տեղերում ZTE Axon 11 5G-ը եւ OnePlus 6T-ն են՝ համապատասխանաբար 1.59 եւ 1.55 Վտ/կիլոգրամ հզորությամբ SAR-ներով: Տասնյակում են հայտնվել նաեւ Sony, Google եւ Oppo ապրանքանիշերի սարքերը: