Հայերեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում. «Հայաստանի Հանրապետություն»

Աշխարհ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամն օբյեկտիվորեն իր ազդեցությունն է ունենում աշխարհաքաղաքական բոլոր գործընթացների վրա, հատկապես՝ նրանց, որոնցում որոշակի ներգրավվածություն ունի Ռուսաստանը: ՌԴ-ի դեմ հայտարարված ամբողջական պատժամիջոցների շրջանակներում Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ն միջոցներ են ձեռնարկում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում, ինչը ենթադրում է Մոսկվայի հետ շփումների (առնվազն այս փուլում) սառեցում գրեթե բոլոր հարթակներում: Թերեւս, սա նկատի ուներ Սերգեյ Լավրովը, երբ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահները ռուսաֆոբիայի համատեքստում, ժխտելով Ռուսաստանին առնչվող ամեն ինչ, հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում չեն ուզում շփվել ՌԴ-ի հետ: «Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Արցախում եւ ընդհանրապես տարածաշրջանի կարգավորման հարցերը, այս դեպքում՝ հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է»,- ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտնեց նա: Լավրովը նաեւ նկատեց, որ արեւմտյան երկրները նման բազմաթիվ հարցերում են այդպիսի քաղաքականություն որդեգրել՝ դադարեցնելով շփումները ՌԴ-ի հետ եւ փորձելով թելադրել իրենց կամքը: Այդ վարքագիծն անպատասխանատու համարելով՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ իր երկիրը շարունակելու է իրականացնել խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը եւ եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Ս. Լավրովի հայտարարությունը լիովին տեղավորվում էր այսօր աշխարհում վարվող քարոզչական դիվանագիտական պատերազմի տրամաբանության մեջ, եւ լիովին օրինաչափ էր, որ ՌԴ ԱԳ նախարարը պետք է օգտվեր ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից՝ համապարփակ պատժամիջոցներ սահմանած արեւմտյան երկրներին  դիվանագիտական հարվածներ հասցնելու համար: Պարզ է նաեւ, որ ուկրաինական հակամարտության ընթացքում Կիեւին ակտիվ աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ՌԴ-ի հետ «փակ դռների» հետեւում անցկացվող բանակցությունների ժամանակ պետք է նման բան հայտարարած լինեին, բայց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ (ընդ որում՝ ոչ միայն «փակ դռների» հետեւում) հայտնում են, թե Արցախի հիմնահարցի երկարաժամկետ կարգավորումը տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ընթացիկ աշխարհաքաղաքական վիճակը դժվարացրել է Մինսկի խմբի աշխատանքը, բայց հայկական կողմը ՄԽ այլ երկրներից ստանում է ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը շարունակում է Արցախի հարցի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ի հակադրություն այն բանի, որ Ադրբեջանը հայտարարում է, թե համանախագահությունն այլեւս անելիք չունի, քանի որ Բաքուն պատերազմով լուծել է խնդիրը: Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի՝ Լավրովը կրկնեց իր առաջին պնդումը եւ հայտարարեց, որ Ռուսաստանն իր մոտ դաշնակիցների շահերը չի զոհաբերի աշխարհաքաղաքական գործընթացներում եւ հետեւողական կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն աջակցելու հարցում: ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից երկու օր անց, հանգստյան օրերից անմիջապես հետո շատ արագ Հայաստան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Միանշանակ է, որ Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ֆրանսիան չէր կարող չարձագանքել ՌԴ-ի՝ Հայաստանի շահերը զոհաբերելու մեջ Ֆրանսիային ուղղված խոսքերին: Օպերատիվ կազմակերպված այցը խոսում է հենց այդ մասին: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Երեկ էլ, «Արմենպրեսի» տեղեկացմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ որպես համանախագահող երկիր՝ վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահ։ «Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, եւ շարունակում է աջակցել սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ: Վերեւում դիտարկված գործընթացներից եւ հայտարարություններից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններն առայժմ իրենց առաքելությունը փորձում են շարունակել միմյանցից առանձին: Պարզ է, որ դրանք արդյունավետ կլինեն միայն միասնական հարթակի ձեւաչափում քաղաքական կարգավորման գործընթացներն առաջ տանելու դեպքում: Մյուս կողմից էլ միանշանակ է, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո եռանախագահներն իրենց առաքելությունը կիրականացնեն միասին: Նման ակնկալիքների համար հիմք է այն փաստը, որ նախկինում էլ համանախագահող երկրների միջեւ եղել են այդ տարաձայնությունները, սակայն նրանք Արցախի հիմնահարցում ունեցել են միասնական դիրքորոշում: Ադրբեջանաթուրքական զույգի սանձազերծած 44-օրյա ագրեսիայից հետո ոչ մի նոր հանգամանք չի առաջացել, որը համանախագահների դիրքորոշումները կփոխի, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմը եւ դրան հաջորդած Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ եւ էթնիկ զտման գործողություններն ավելի ամրապնդեցին եռանախագահության երկրների ունեցած այն համոզմունքը, որ պատերազմով արցախյան հիմնահարցը չի լուծվել, չի էլ լուծվելու, եւ երկարաժամկետ լուծման համար քաղաքական ճանապարհով պետք է որոշվի Արցախի Հանրապետության կարգավիճակը: Հայկական կողմերին մնում է միայն հուսալ, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված բոլոր պատժամիջոցները ժամանակավոր բնույթ ունեն, եւ պատերազմից հետո կվերականգնվեն համագործակցությունները տարբեր հարթակներում, նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հակառակ դեպքում կստացվի, որ հարթակի գործունեությունը տապալող երկրները միանշանակ «թելում» են Բաքվի ասեղը, որն անընդհատ հայտարարում է, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, որ Բաքուն ագրեսիայով լուծել է Արցախի հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Ամենադիտված