44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվը
Քաղաքականություն2021 թվականի մեր բոլորի զգացողություններում բացասականը գերակշռում է։ Այս մասին կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3825, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, ԴՆԹ նույնականացվել և հուղարկավորվել են 2021-ին։
«Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալի ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող, մեր կոկորդը բաց չթողնող հարցը․ ինչո՞ւ այդպես եղավ։ Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել»,-նշել է նա։
Փաշինյանի չի ընդունել և հիմա էլ չի ընդունում այն մեղադրանքները, որոնք իրեն հասցեագրում են ընդդիմադիրները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։
Ավելին՝ այստեղ