Հայերեն


Ինչու է փակվում Դատապարտյալների հիվանդանոցը․ մանրամասներ

Հասարակություն

«ԱՐՄԼՈՒՐ»

2017 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, նշել էր, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն պետք է փակվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարի այս հայտարարությունն իրականում բավականին խորը արմատներ ունի: Եվ այսպես՝ նախարարը իր նոր հայեցակարգով առաջարկել էր հիվանդանոցային ձեւով բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման, ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։ «Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնություն տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, եւ երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» եւ այն վերափոխել որոշակի մասնագիտական ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության»,- ասել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Թերեւս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման մասին խոսք չէր լինի, եթե 2016 թվականի աղմկահարույց բացահայտումը չլիներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել եւ իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց՝ Ալլային, Լուիզային եւ Դիաննային, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել 3 դատապարտյալների հետ: Ավելին՝ պաշտոնատար անձինք հանդիպումը կազմակերպել էին տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ: Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, կալանավորվեց քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Այսքանով ամեն ինչ չավարտվեց. մեղադրանք առաջադրվեց նաեւ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրուցում ասել էր, որ դեպքից հետո ՔԿՀ-ի հսկողությունն ուժեղացվել է: Բայց դա, կարծես թե, ելք չդարձավ, եւ իրավապահների կողմից ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին բացահայտումները ստիպեցին նոր քայլերի գնալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ բացի մարմնավաճառների աղմկահարույց դեպքերից՝ իրավապահները այլ բացահայտումներ են արել: Մասնավորապես, օրինակ, հիվանդանոց-ՔԿՀ-ում գտնվում են այնպիսի դատապարտյալներ, որոնք բուժման անհրաժեշտություն չունեն: Այսինքն՝ այն բարձրաձայնումները, որ դատապարտյալները որոշ գումար վճարելով՝ բանտից հայտնվում են հիվանդանոցում, իրականությանը համապատասխանում են: Ավելին՝ մեզ լուրեր հասան, որ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել դեղորայքի պահպանման, բաց թողնման եւ հաշվառման պարտականությունը, որոշ խախտումներ են թույլ տվել: Հիշեցնենք՝ դեռես 2014 թվականին ՀՔԾ-ում քննվում էր նմանօրինակ քրեական գործ: Հիվանդանոցում ստուգման արդյունքներով հայտնաբերվել էր հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ եւ ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ: Եվ ահա այսօրինակ դեպքերն են, ամենայն հավանականությամբ, հիմք դարձել ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու համար: Իսկ թե նոր հայեցակարգը ինչ կփոխի, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ վերոնշյալ աղմկահարույց գործերով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ գործի շրջանակներում նաեւ հարցաքննվել է ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը, բայց մեղադրյալների թիվը այսքանով չի սահմանափակվի:

Այս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված