Հայերեն

Մենք տեսնում ենք գործից չհասկացող ծայրահեղ անգրագետ կառավարություն ու էկոնոմիկայի նախարարություն․ Նաիրի Սարգսյան

Տնտեսություն

Հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքով Հայաստանի տնտեսության վրա ազդեցության, շուկայում տիրող գնաճի, ռուսական ռուբլու անկման եւ այլ կարեւոր հարցերի մասին Meganews.am-ը զրուցել է Աուդիտորների Պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, Հայաստանի եւ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հուշում է այն մասին, որ պետությունների միջեւ սահմանների բացման հարցը լուծվելու է կարճ ժամանակահատվածում։ Ի՞նչ վտանգներ է այն ենթադրում եւ ի՞նչ մեխանիզմներով Հայաստանը կարող է պահպանել երկրի տնտեսության կայունությունը։ 

-Այս հարցը պատերազմից ոչ պակաս կարեւորության խնդիր է, որովհետեւ եթե մենք Թուրքիայի հետ սահմանը պետք է բացենք ու դա այլընտրանք չունի եւ մենք այդքան խելք չենք ունեցել, որ կարողանանք դա հետաձգել, ապա մեծ վտանգների առաջ ենք կանգնելու: Պատճառ առաջին՝ Հայաստան հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ Թուրքիայի շուկայով Հայաստանը չողողելու համար ունենք մեկ գործիք՝ մաքսատուրք, բայց Հայաստանը միայնակ չի կարող որոշել մաքսատուրքի չափը, այն ԵԱՏՄ անդամ պետությունների համար ընդհանուր է, այսինքն այս կոնտեքստում Հայաստանը միայնակ չի կարող որոշել մաքսատուրքը բարձրացնելու է, թե՝ ոչ։ Պայքար մղելու համար, որոշողն այս դեպքում Ռուսաստանն է: Եթե որոշվի, որ չենք բարձրացնելու մաքսատուրքը, ըստ էության մենք խոչընդոտ չենք կարողանալու ստեղծել: Այս պարագայում հարկ է ընդգծել, որ Թուրքիան իր արտադրողներին մեծ սուբսիդիաներ է տրամադրում, որպեսզի նրանք կարողանան ստանան էժան ու շուկայում մրցունակ արտադրանք: Հարց է առաջանում Հայաստանը ունի՞ նույնչափ գումարներ հայկական արդյունաբերության մեջ ներարկելու համար: Փաստացի չունենք արդյունաբերություն, չունենք գումար հետեւաբար մենք մեր գործարարներին չենք կարողանալու աջակցել: Սա նշանակում է, որ Հայաստանը հանձնելու ենք Թուրքիային առանց պատերազմի՝ մի քիչ ավելի երկարաժամկետ պլանում: Ըստ էության, թուրքական կապիտալը կմտնի Հայաստան, մեր փոքր արտադրողներին կտապալի ու կմնա գերիշխող, սրան զուգահեռ, բնականաբար, Հայաստանից արտագաղթը կմեծանա, անշարժ գույքի կապիտալի սեփականատերեր կդառնան թուրքերը ու մենք կամաց-կամաց կհայրենազրկվենք: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դեռ սահմանները չբացվեն: Եթե Թուրքիայի հետ սահմանի բացումը այլընտրանք չունի աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ապա մենք դա պետք է նախապես  հաշվարկեինք ու Սովետական միությունից անկախանալուց ի վեր պատրաստվեինք դրան, մենք փաստացի բաց ենք թողել բոլոր ժամանակահատվածները:

-Իսկ այս պահին ՀՀ կառավարությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական բիզնեսին աջակցելու համար, որոնց արտադրանքը արտահանվում է ռուսական շուկա՝ հաշվի առնելով Ռուսաստանից խոշոր ընկերությունների արտահոսքը եւ ռուբլու անկումը։ 

-Նվազագույնը, որից ՀՀ կառավարությունը պետք է սկսի, դա այն է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատի, ղեկավար կազմը առավոտից երեկո պետք է արտադրողների հետ հանդիպումներ ունենա ու հաշվարկներ կատարի: Քանի որ, ինչպես նշեցի, մենք բաց ենք թողել բոլոր ժամանակահատվածները, եւ Ռուսաստանը կազմում է Հայաստանի արտաքին առեւտրի մոտ 1/3-ը, սա նշանակում է, որ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը մեզ վրա վատ ազդեցություն է թողնելու: Փաստ է, որ Ռուսաստանը գնալով աղքատանում է, եթե մի երկիր որտեղ արտահանում ենք՝ թուլանում է, ապա սա նշանակում է, որ գնողունակությունն էլ է անկում, սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվելու են, սրան զուգահեռ հայաստանյան արտադրողների մոտ նկատվելու է եկամուտների նվազում, ինչը ենթադրում է աշխատավարձերի նվազում կամ աշխատատեղերի կրճատում, սա էլ իր հերթին բերելու է գործազրկության աճի եւ աղքատության բարձրացման: Այս ամենից բացի չմոռանանք, որ մենք Ռուսաստանում ունենք արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցներ, որոնք տարվա կտրվածքով մեկ միլիարդ դոլարից ավել տրանսֆերտներ են փոխանցում Հայաստան, իսկ այսօրվա փոխարժենքը գիտենք թե որքան է: Այս ամենը մեր երկրին լուրջ խնդիրների առաջ էկանգնեցնելու: Դա բացասական իմասով, իսկ դրականն այն է, որ ռուսական կողմը հայկական շուկան դիտարկում է որպես տարածք ու Հայաստանը պետք է ճիշտ դիրքավորվի, որ ավելի գրավիչ առաջարկով հանդես գա: Այս պահին Այ Թիոլորտի մասնագետներ են Հայաստանում եւ նրանք օգտվում են ռեստորան-սրճարաններից, մանրածախ առեւտրից, հյուրանոցներից, վարձակալում են բնակարաններ, եւ այլ, այսինքն պետության մակրոմակարդակում դա ազդեցություն թողնելու է: Այսօր մեր գերխնդիրը պետք է լինի  ռուսական արդյունաբերության տեղակայումը մեր երկրում, որի համար, սակայն, մենք չունենք բավարար ռեսուրսներ: Պատրաստ չենք, տարածքների, էներգակիրների, աշխատակազմի կրթվածության առումով: ՀՀ կառավարությունը այս բոլոր խոչընդոտների վրա պետք է աշխատի, բայց մենք տեսնում ենք գործից չհասկացող ծայրահեղ անգրագետ կառավարություն ու էկոնոմիկայի նախարարություն, այս դեպքում իրենցից լավ բան սպասել չենք կարող:

-Վերջին շրջանում Հայաստանում նկատելի են ապրանքների գների շեշտակի աճ, արդյո՞ք գոյություն ունեն գործիքակազմեր, որոնք փաստացի կան, սակայն չեն կիրառվում գնաճը զսպելու համար։

-Գործիքակազմերը շատ չեն, սակայն քիչ էլ չեն: Առաջին գործիքակազմը Կենտրոնական բանկի ձեռքում է գտնվում, սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքից, որը անիմաստ է օգտագորվում: Եթե ժամանակին Կենտրոնական բանկը ադեկվատ էր արձագանքում, ապա հիմա կարծես այդպես չէ: ԿԲ-ն փողի թանկացում որոշակի չափով իրականացնում է, այդկերպ փորձում է ազդեցություն ունենալ դրամի շրջանառության վրա, սակայն սա բավարար քայլ չէ, իսկ կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի անում, այլեւ խանգարում՝ գնաճին նպաստում է: Երբ կառավարության նիստի ժամանակ ազդակ է արձակվում, որ ամեն ինչ ավելի վատ է լինելու, սա ուղիղ կերպով ազդում է գնաճի բարձրացման վրա: Մեր երկիր վարչապետը ոլորտից գլուխ չի հանում, սակայն խորհրդակցություն էլ չի իրականացվում տվյալ հարցերով: Գնաճի մասով, իհարկե, կան նաեւ օբյեկտիվ պատճառներ եւ դա պահանջարկի առաջացումն է, որն էլ իր հերթին բերում է գնաճ: Կա նաեւ գնաճի շինծու բաղադրիչ՝ տարվա սկզբից թանկացան էներգակիրները: Ընդգծեմ, որ կառավարությունն իր հայտարարություններով չպետք է այնպես անի, որ մարդիկ նետվեն խանութնե ու առեւտուր իրականացնեն: Հարկավոր է  օր ու գիշեր բիզնեսի հետ աշխատել, գների ուսումնասիրություններ անել չարաշահման բացահայտման դեքում շատ խիստ պատժամիջոցներ կիրառեն:


Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված