Թուրքիան առաջարկում է բանագնացները հանդիպեն Երեւանում կամ Անկարայում
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների միջև Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպումների անհրաժեշտության մասին, հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում,- գրում է Ռիա Նովոստին։
Հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում։
«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում, մենք նման պատրաստակամություն հայտնել ենք»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։
Պատրաստեց Արամ Սիմոնյանը