Մենք չենք կարող սպասել. Զելենսկու ուղերձը
ԱշխարհՆախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արագացնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք Укринформ-ից:
«Մենք այսօր պետք է կռվենք և զենք է պետք։ Մենք չենք կարող սպասել, որ այս կամ այն երկիրն այն մեզ տա, տրամադրի կամ վաճառի, դա տեղի է ունենում տարբեր ձևերով՝ երկու, երեք շաբաթում, մեկ ամսում, իսկ ոմանք դեռ չեն լուծել հարցը»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինային օգնում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և որոշ եվրոպական երկրներ։
Ինչպես հաղորդում է Укринформ-ը, ապրիլի 14-ին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ փաթեթը և Ռուսաստանի Դաշնության դեմ հետագա պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
Ավելին՝ այստեղ