Տոնական երկու նոր օր ավելացվեց․ կառավարության որոշումը
ՀասարակությունԿառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ, որի համաձայն տոնական երկու նոր օր է ավելացել։
Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի ապրիլի վերջին ուրբաթ օրը։ Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետությունում բույսերի առողջության պաշտպանության օրը կնշվի մայիսի 12-ը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։
Ավելին՝ այստեղ