Հայերեն

Վարչապետը պատրաստվում է իր անձնական միջոցներից ներդրում կատարել Գյումրիում

Տնտեսություն

«ԱՌԱՎՈՏ»

Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադրված է այցելել Գյումրի, սակայն մինչ այդ՝ հունվարի 26-ին, գյումրեցի գործարարներն են գնալու վարչապետի մոտ՝ Գյումրիի զարգացմանը վերաբերող հարցեր քննարկելու: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպելով տեղի գործարարներին, հորդորեց առաջարկներ նախապատրաստել վարչապետին, հարցերն էլ բաշխել միմյանց միջեւ, որպեսզի հանկարծ չկրկնվեն: Ըստ Գյումրու քաղաքապետի, Գյումրու զարգացման պիլոտային ծրագիր են մշակել, այն երկու ուղղություն ունի. դրանցից մեկը պահանջում է երկու փողոցներ վերանորոգել տուրիզմը զարգացնելու նպատակով: «Նախքան վարչապետի այցը, մենք բիզնեսի ներկայացուցիչներով պիտի հանդիպում ունենանք վարչապետի հետ եւ հարցեր բարձրացնենք՝ ինչպե՞ս անել, որ բիզնեսը զարգանա Գյումրի քաղաքում: Մեր այսօրվա հավաքի իմաստը ո՞րն է, որպեսզի դուք ձեր հարցերն առաջարկեք, ես ու Կարապետ Մովսիսյանը (խոսքը Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի մասին է Ա.Ն.) բարձրացնենք, վարկ է, տո չգիտեմ, որին ինչն է խանգարում, օրենք է, չգիտես…Պատկերացրեք այսօր լուրջ ներդրումներ կկատարեն քաղաքի վրա, համոզմունք արդեն ունենք, նույնիսկ վարչապետն անձամբ ինքն է ուզում ներդրում կատարել, անձամբ, այսինքն` մասնավոր սեկտորի հետ կապված: Բայց հիմնական խնդիրը ո՞րն է, հիմնադրամ է ստեղծվելու, հիմնադրամն ունի իր պայմաններն: Այդ, հիմնադրամի պայմաններով պիտի կարողանան մարդիկ ինչ-որ տեղ մասնակցություն ունենալ երկու փողոցի՝14 եւ 16-ի վերականգնման հետ կապված: Մեկը Շիրազի փողոցն է (Տես լուսանկարում՝ «Ռեստորան» ցուցանակն ունեցող շենքի փողոցն է), որն ընդգրկում է Շիրակացուց մինչեւ Խաղաղության օղակի այգի: Հիմա դուք կարող եք մասնակցություն ունենալ նաեւ այս իմաստով: Իհարկե, մենք հանդիպման ժամանակ ձեր հարցերը կբարձրացնենք, նաեւ կխոսենք այս մասին, որովհետեւ գործարարների միության նախագահը, խորհրդի անդամները վեց հոգի են, ու բոլորը պատրաստակամ են գումարներ ներդնել այդ փողոցը վերանորոգելու համար: Ասեմ, որ հիմնադրամը ստեղծելու հետ կապված աշխատանքները ղեկավարելու է Ներսես Երիցյանը», -ասաց Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը, որը գործարարներին հրավիրել էր իբրեւ թե նրանց հուզող խնդիրները համակարգելու ու վարչապետի մոտ բարձրացնելու համար, զրույցի կեսից անկեղծացավ՝ նշելով, որ 10 միլիոն գումար է անհրաժեշտ փողոցի վերանորոգման, լուսավորության եւ այլնի համար: Նա հստակ հասկացրեց, որ հույսը հենց այդ գործարարներն են, որոնց միջոցով պիտի հավաքագրվի գումարը: Ըստ Սամվել Բալասանյանի, եթե քաղաքի զարգացման համար 15 միլիոն դրամ ներդրվի, ապա Եվրոպայի զարգացման բանկի ներկայացուցիչները նույնպես կհամաձայնեն գումար ներդնել: Դիմելով հավաքվածներին՝ Սամվել Բալասանյանն ասաց. «Մեր հանդիպման իմաստն այն է, թե դուք ինչպիսի հարցեր պիտի բարձրացնենք վարչապետի մոտ, տպավորություն չստացվի, թե գյումրեցիները եկել են ու հա պահանջում են, եկել են ճիշտ ծրագրերով, այսինքն՝ ծրագիր ունենք, որի համար անհրաժեշտ է գումար, կամ գումար ունենք, կուզենանք մասնակցություն ունենալ այդ պիլոտային ծրագրին: Մեկդ խոսեք վարկերից, մյուսը թող խոսի քաղաքի զարգացման ծրագրից, երրորդը թող խոսի կանաչ էներգիայից… Եկեք վարչապետի մոտ քաղաքակիրթ գնանք էլի, ժողովուրդ: Իրականում մենք այսօր պրագմատիկ վարչապետ ունենք, որը հստակ ասում է՝ այ էսքան գումար ես եմ դնում, դու ինչքա՞ն գումար ես գնում, էդ հիմնադրամի գումարները կհավաքվեն, եթե պակաս գումար մնաց, վարկային մաս կմտցնեն: Հետո շատ հետաքրքիր առաջարկություններ են կատարած բնակչին: Շատ ձեռնտու է բնակչին այս տարբերակով այս փողոցները կառուցելը: Ինչի՞ համար. մարդը հիմա բնակարանն ունի, ուզում է կառուցել բնակարանը, չի կարող, իրենք ասում են՝ եկեք 50/50 ընկերություն անենք կամ դու 30 տոկոսով ես ուզում մտնել հիմնադրամ, քո ունեցած նյութական արժեքով մտի թեկուզ հողովդ: Մնացածը հիմնադրամը կկառուցի, եւ եթե դա հյուրանոցային համարներ է ունենալու կամ ունենալու է ռեստորանային- սրճարանային հատված, այսինքն` ինչ-որ բիզնես, այդ դեպքում եթե դիվիդենդներ կլինեն, 30 տոկոսը քեզ կտան: Ուզո՞ւմ ես վաճառել քոնը, վաճառի, հիմնադրամը քեզ կվճարի, չե՞ս ուզում վաճառել, ուզում ես դու գնել, հիմնադրամին գումարը տուր, դու գնի: Այսինքն` բնակչին բոլոր պայմաններն առաջարկվում են: Նույնիսկ մի պայման է դրվում, որպեսզի չխանգարեն մեզ. եթե բնակիչը, որը ասենք խնդրում է վաճառեն իր հողատարածքը ընդամենն այսօրվա ունեցած արժեքներով, եթե 20 անգամ ավելացնում է, կա հատուկ մեխանիզմ գերակա շահ ճանաչելու, որը դրվելու է շուկայականի ամենաբարձր կետում, որպեսզի չխանգարեն այս ծրագրին: Շատ կարեւոր ծրագիր է, հավատացեք ու դուք ձեր մասնակցությունն ունեցեք, որովհետեւ այստեղ մարդիկ են նստած, որոնք հնարավորություններ ունեն գնեն մի հատ տուն, սարքել այդտեղ կամ հիմնադրամի ֆինանսավորմանը մասնակցեն»: Գյումրու քաղաքապետը մանրամասնեց, որ խոսքը «Կումայրի» արգելոց-թանգարանի մեջ մտնող պատմական արժեք ներկայացնող տների մասին է, որոնց վերանորոգումը փաստորեն մտադրված են դնել գործարարների ուսերին:

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան
Ամենադիտված