Իհարկե, որոշումը իրենն է, բայց կարծում եմ՝ կգա. Զելենսկին՝ Բայդենի այցի մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհամբեր սպասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցին Ուկրաինա: Այս մասին նա ասել է CNN-ի State of Union հեռուստածրագրին տված հարցազրույցում։
Զելենսկին կիրակի հայտարարել է, որ ցանկանում է, որ Բայդենն այցելի Ուկրաինա, քանի որ երկիրը շարունակում է պայքարել Ռուսաստանի դեմ։
CNN-ի State of the Union-ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավար Ջեյք Թափերը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք նա ցանկանում է, որ Բայդենը այցելի, ինչին նա պատասխանել է.«Այո»:
«Կարծում եմ՝ նա կանի», - շարունակել է Զելենսկին։
«Դա, իհարկե, որոշումն իրենն է: Դա կախված է նաև անվտանգության իրավիճակից: Բայց ես կարծում եմ, որ նա, որպես Միացյալ Նահանգների առաջնորդ, պետք է գա այստեղ տեսնելու»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ նախագահը մտադիր չէ մեկնել Կիև: