Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Կոսովո
ԱշխարհԿոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչին անցած շաբաթվա մեջ երկրորդ անգամ մտավախություն է հայտնել Կոսովոյի տարածքների մի մասի հավանական զավթման կապակցությամբ։ Տաչին Bild գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սերբիան մտադիր է Ռուսաստանի օգնությամբ զավթել հանրապետության հյուսիսը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Սերբիան, հավանական է, նոր ռազմական հակամարտություն են ծրագրում Բալկաններում։ «Սերբերի անվտանգության սպառնալիքի պատրվակով Սերբիան բացահայտորեն սպառնում է ներխուժմամբ և օկուպացիայով»,-ասել է Տատչին։
Քաղաքական գործչի պնդմամբ՝ Պուտինը նույն ռազմավարությունը կիրառել է Ղրիմում և Ուկրաինայի արևելքում, ուղակի այդտեղ խոսքը ռուսների համար սպառնալիքի մասին էր, իսկ այս դեպքում՝ սերբերի։
«Սերբիան փորձում է ռուսական օգնությամբ պառակտել Կոսովոն և և օկուպացնել դրա մի մասը»,-հայտարարել է նա։