Մահացել է Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին
Հասարակություն«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է նորածին որդու մահվան մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հոկտեմբերին նա հայտարարել էր, որ իր սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակների է սպասում։
«Խոր վշտով հայտնում ենք, որ մեր երեխան մահացել է: Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները: Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս ապրելու այս պահը հույսով և երջանկությամբ: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին՝ օգնության և խնամքի համար: Մեր երեխա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ»,- գրել է Ռոնալդուն:
Ավելին՝ այստեղ