Ֆրանսիան ռուսական գազի կարիք չունի. Մակրոն
ԱշխարհՖրանսիան ռուսական գազի կարիք չունի, բայց Եվրոպան կախված է դրանից, հայտարարել էնախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եվրոպան կախված է ռուսական գազից... բայց Ֆրանսիային այն պետք չէ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Փարիզն աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։ Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հանդես էր եկել Ռուսաստանից ԵՄ նավթի և ածխի մատակարարման սահմանափակումների օգտին։