Ոսկին էժանանում է
ՏնտեսությունՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ճնշման ներքո՝ որպես թանկարժեք մետաղի նկատմամբ «հուսալի» ներդրումների այլընտրանքային ուղղություն, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 12.3 դոլարով կամ 0.63 տոկոսով՝ մինչեւ 1946.7 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 տոկոսով՝ մինչեւ 25.17 դոլար ունցիայի դիմաց: