Հայերեն


Երևանում կանայք ծեծել են իրար

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի գործի դատական քննությունը:

52-ամյա Մարինեին մեղադրանք էր առաջադրվել մանկապարտեզի բակում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Մարինե Ա.-ն Երևանի Մոսկովյան փողոցի շենքերից մեկում գործող ՍՊԸ-ի փոխտնօրեն է: Նույն շենքի առաջին հարկում գործում է նաև մանկապարտեզ:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունիսի 7-ի առավոտյան Մարինեն աշխատանքի է գնացել՝ շենքի առաջ կայանելով իր «Տոյոտա Մատրիքս» մեքենան:

Ժամը 17-ի սահմաններում նա դուրս եկել աշխատավայրից, ցանկացել է մեքենա նստել ու գնալ ո՛չ տվյալ շենքի առաջին հարկի, այլ մեկ ուրիշ մանկապարտեզ հաճախող իր երեխայի հետևից:

Սակայն պարզվել է, որ տվյալ շենքում գործող մանկապարտեզի սանիկներից մեկի մայրիկը, գալով երեխայի հետևից, իր մեքենան՝ «Նիսան Տիդան», կանգնեցրել է ուղիղ Մարինեի մեքենայի հետնամասում, ինչով փակել է ելքի ճանապարհը:

Մարինե Ա.-ն նյարդայնացել է: Նա մի քանի րոպե սպասել է, մինչև երեխայի հետ մանկապարտեզից դուրս է եկել ու դեպի մեքենան է եկել «Նիսանի» տիրուհին՝ Նարինե Յ.-ն:

Ըստ դատական ակտի՝ Մարինե Ա.-ն «հակադրվել է հասարակությունում ընդունված նորմերին, դրսևորել է անզուսպ եսամոլություն, փորձել է ընդգծել սեփական անձի առավելությունը, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը» ու շուրջ հինգ րոպե վիճաբանել է Նարինե Յ.-ի հետ:

Այնուհետև մանկապարտեզի տնօրինուհին է միջամտել, բայց Մարինե Ա.-ն նրա դիտողությունից վրդովված՝ նախ նրա հետ վիճաբանել է շենքի բակում, ապա մտել է մանկապարտեզի տարածք, շարունակել է խուլիգանական գործողությունները՝ անհանգստություն պատճառելով ներսում գտնվող երեխաներին ու աշխատողներին:

Դրանից հետո Մարինե Ա.-ն մանկապարտեզից դուրս է եկել ու տեսել է, որ Նարինեի «Նիսանը» դեռ կանգնած է իր մեքենայի հետնամասում:

Մարինեն շարունակել է վիճաբանությունը Նարինեի հետ՝ այդ ընթացքում ձեռքերով հարվածելով Նարինեին, պատճառելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Տուժող Նարինեն հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 17-ի սահմաններում գնացել է Մոսկովյան փողոցում գործող մանկապարտեզ՝ դստերը վերցնելու: Մանկապարտեզի շենքի բակում մեքենան կայանելու տեղ չի եղել, ինքը մեքենան կանգնեցրել է բակում կայանված մի մեքենայի հետնամասում:

Մտել է մանկապարտեզ, հինգ րոպե անց դուրս է եկել երեխայի հետ: Տեսել է մի կնոջ՝ Մարինե Ա.-ին, ով ագրեսիվ տոնով սպառնացել է ջարդել իր մեքենան ու պահանջել է. «Այսուհետև այստեղ չկանգնես»:

Ինքը ներողություն է խնդրել ու ասել է, որ հինգ րոպեով է կանգնեցրել մեքենան, երեխային վերցրել է, հիմա մեքենան կհանի: Բայց կինը շարունակել է ագրեսիվ տոնով ու բարձր խոսել:

Այդ աղմուկը լսել ու փորձել է միջամտել մանկապարտեզի տնօրինուհին: Բայց Մարինեն սկսել է վիճել նրա հետ:

Մարինեն մտել է մանկապարտեզ, շարունակել է վեճը տնօրինուհու հետ, սպառնացել է նրան աշխատանքից հեռացնել:

Միջամտել են մանկապարտեզի աշխատողները, Մարինեն դուրս է եկել ու նորից անդրադարձել է իրեն, շարունակել է սպառնալ, թե ջարդելու է իր մեքենան:

Ինքն արդեն մեքենայի մեջ էր: Մարինեն մոտեցել, հարձակվել է իր վրա ու պատուհանից սկսել է հարվածներ տեղալ իր մարմնին: Մեքենայում գտնվող իր մանկահասակ երեխան վախեցել ու սկսել է լաց լինել: Բացի մանկապարտեզի աշխատողներից՝ միջամտել է նաև նույն շենքի բնակիչներից մի տղամարդ, նա էլ է փորձել հանդարտեցնել Մարինեին:

Վերջինիս հարվածների հետևանքով ինքը ստացել է վնասվածքներ: Մարինեին ինքը նախկինում չի ճանաչել, դեպքի օրը տեսել է առաջին անգամ:

Դատարանում տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից պահանջ կամ բողոք չունի:

Ամբաստանյալ Մարինե Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը շուտ էր դուրս եկել աշխատանքից ու ցանկանում էր մեքենայով գնալ մանկապարտեզում գտնվող իր երեխային վերցնելու: Սակայն իր մեքենայի հետնամասում մեկ ուրիշ մեքենա էր կանգնած, ինքը ստիպված է եղել մի քանի րոպե սպասել:

Մանկապարտեզից դուրս է եկել մի կին, մոտեցել է իր մեքենայի հետնամասում կանգնած մեքենային: Ինքն ասել է, որ կես ժամ է՝ նրան է սպասում՝ մեքենան հանելու համար: Այդ կինն էլ պատասխանել է՝ մի քիչ որ սպասես, ոչինչ չի լինի...

Նա նստել է մեքենա, միացրել է շարժիչը: Ինքն էլ իր մեքենան է նստել: Բայց այդ ժամանակ շենքից դուրս է եկել մի ուրիշ կին, ինչպես պարզվել է՝ մանկապարտեզի տնօրինուհին, ու ինչ-որ բան է ասել:

Ինքը դուրս է եկել մեքենայից, այդ կինն ասել է՝ սպասեիր մի հինգ րոպե, սա մանկապարտեզի տարածք է... դու չպիտի ասես՝ ով որտեղ կանգնեցնի մեքենան:

Այդ տնօրինուհին ագրեսիվ տոնով բղավել է իր վրա: Ինքը մտել է մանկապարտեզ, որ զգուշացնի՝ ծնողները նման կերպ մեքենա չկայանեն:

Մանկապարտեզի միջանցքում հանդիպել է տնօրինուհուն, նա իր ասածն է պնդել, ինքն էլ ասել է, որ նրա նմաններն իրավունք չունեն մանկապարտեզում՝ երեխաների հետ աշխատելու:

Երբ ինքը ցանկացել է հեռանալ, այդ տնօրինուհին ասել է. «Էս լիրբը մտել է...»:

Ինքն էլ բարկացել ու նրան անվանել է «թրջված հավ»:

Այդ ընթացքում մանկապարտեզ է մտել նաև Նարինե Յ.-ն՝ երեխայի հետ, նա սպառնացել է իրեն: Երբ դուրս է եկել, տեսել է, որ Նարինեի մեքենան դեռ արգելափակել է իր մեքենայի ճանապարհը: Պահանջել է բացել ճանապարհը, բայց Նարինեն ասել է՝ ոնց ուզում ես՝ դուրս արի:

Ինքն այդ ժամանակ է ասել, որ կջարդի նրա մեքենան, քանի որ մտահոգված էր մեկ ուրիշ մանկապարտեզում գտնվող իր երեխայով, նա սպասում էր իրեն:

Զայրացած լինելով՝ ինքը մոտեցել է Նարինեին, բարձրացրել է ձեռքը, որպեսզի ցույց տա, թե կարող է հարվածել նրան, բայց նա է հարվածել իրեն ու ճանկռել է իր ձեռքը: Նարինեի երեխան այդ ժամանակ սկսել է լաց լինել...

Մարինե Ա.-ն հայտնել է, որ տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ ինքը հայցել է Նարինեի ներողամտությունը այն պատճառով, որ ստեղծված իրավիճակից նրա երեխան լաց է եղել: Ավելին, հետագայում ինքը նույնիսկ նվեր է պատրաստել այդ երեխային տալու համար, բայց այդպես էլ չի կարողացել նվերը հանձնել:

Ըստ Մարինեի՝ իրավիճակը սրվել է, երբ միջամտել է մանկապարտեզի տնօրինուհին, քանի որ ինքն ու Նարինեն արդեն մեքենաները նստած՝ պատրաստվում էին հեռանալ: Տնօրինուհին առերես հարցաքննության ժամանակ ու դեպքի պահին՝ մանկապարտեզի ներսում, վիրավորել է իրեն: Մանկապարտեզի աշխատողները ցուցմունքներ են տվել նրա ուղղորդմամբ:

Իրականում ինքը Նարինեին չի հարվածել, միայն ձեռքն է բարձրացրել՝ ցույց տալու համար, որ կարող է հարվածել:

Թեև ինքը ագրեսիվ է եղել, բայց չի հարձակվել Նարինեի վրա: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները՝ երևի տնօրինուհու ցուցումով...

Մարինե Ա.-ի երեխան մանկապարտեզում մնում էր մինչև ժամը 19-ը, այդ օրը, ըստ Մարինեի, ինքը զգուշացրել էր մանկապարտեզում, որ երեխային ժամը 17-ին է վերցնելու: Ինքն ուշանում էր, երեխան սպասում էր իրեն, դրանով էր պայմանավորված իր՝ որոշակի բարկացած վիճակում լինելը...

Մանկապարտեզի տնօրինուհին հայտնել է, որ դեպքի օրը իր աշխատասենյակում էր, այնտեղ տեսախցիկ կա, ինքը հետևում էր ծնողների ու երեխաների ելումուտին:

Տեսել է, որ իրենց մանկապարտեզի սանուհու մայրիկը՝ Նարինե Յ.-ն, մտնում է մանկապարտեզ: Մոտ հինգ րոպե անց նա մանկապարտեզից դուրս էր գալիս երեխայի հետ:

Ինքը լսել է, որ Նարինեն ներողություն է խնդրել ու ասել է, թե հիմա մեքենան կհանի: Բայց մի կին ասել է՝ ուշացա քո պատճառով, մյուս անգամ կկոտրեմ քո մեքենան, եթե խանգարես:

Ինքը մոտեցել է պատուհանին ու այդ կնոջը՝ Մարինեին, հարցրել է, թե ինչու է բարկանում, գոռում:

Նա պատասխանել է. «Դու ո՞վ ես, ա՛յ թրջված հավ, մի հատ ներս անցի, քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես»: Նա հարցրել է՝ ինքն այդ շենքում ապրո՞ւմ է, թե՞ աշխատում: Ինքը պատասխանել է՝ և՛ ապրում է, և՛ աշխատում: Մարինեին հրավիրել է իր աշխատասենյակ, որ ջուր տա, հանգստացնի: Նա բարձրացել է վերև: Բայց չի հանդարտվել, վիճել է, իսկ դուրս գալիս ասել է. «Չկասկածես, դու էստեղ չես աշխատի, քո նմանները չպետք է աշխատեն, եթե ասել եմ, որ կկոտրեմ մեքենան, ուրեմն կանեմ»:

Վիճաբանությանը ներկա՝ Նարինեի երեխան վախեցել ու լաց է եղել: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները, շենքի բնակիչ Հրանտ Մ.-ն:

Ընդհանուր միջադեպը տևել է մոտ տասը րոպե:

Տնօրինուհին պնդել է, որ ինքը Մարինե Ա.-ի հասցեին վիրավորական արտահայտություն չի արել:
Բնութագրելով իրենց մանկապարտեզի ծնող Նարինե Յ.-ին՝ տնօրինուհին ասել է, թե Նարինեն բնավորությամբ հանգիստ, ինքնամփոփ կին է, երեխային մանկապարտեզ բերելիս կամ տանելիս երկար չի մնում, չի զրուցում աշխատողների հետ:

Տնօրինուհին նախաքննական մարմնին է ներկայացրել տեսախցիկի տեսանկարահանած նյութը, որը կցվել է քրեական գործին:

Վկա Հրանտ Մ.-ն, ով միջամտել էր կանանց վեճին՝ որպես անկողմնակալ երրորդ անձ, հայտնել է, թե ինքը շենքի բակում խոսում էր հեռախոսով: Լսել է վիճաբանող կանանց ձայներ: Կանանցից մեկը մեքենայի մեջ էր, մյուս կինը, ով ավելի նյարդային ու ագրեսիվ էր, մոտեցել է առաջինի մեքենային, հարձակվել է մեքենայում նստած կնոջ վրա ու պահանջել է, որ նա մեքենան հանի, որպեսզի ինքը կարողանա դուրս գալ: Այդ ժամանակ մեքենայի մեջ գտնվող երեխան լաց է եղել, մեքենայում նստած կինն ասել է՝ երեխաս, երեխաս:

Ինքը միջամտել, փորձել է հանդարտեցնել հարձակվող կնոջը: Մանկապարտեզի աշխատողներն էլ էին պահանջում դադարեցնել վիճաբանությունը:

Վկան մտաբերել է, որ գոռացող կինը մեկ-երկու րոպեով մտել է մանկապարտեզ, դուրս է եկել: Նա սկզբից մինչև վերջ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ մեքենայի մեջ գտնվող կինը եղել է նեղված...

Ընդհանուր իրավասության դատարանը Մարինե Ա.-ին մեղավոր է ճանաչել բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով, և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

 

Այս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված