Ամբողջ Մարիուպոլը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ. Շոյգուի զեկույցը Պուտինին
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին։ Նրա խոսքով, Մարիուպոլի շրջափակման ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի խմբավորման, օտարերկրյա վարձկանների թիվը կազմում էր մոտ 8100 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։
Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ չնայած զինյալների հակազդեցությանը, Մարիուպոլում տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի, իսկ նավահանգստում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերին երեքից չորս օր կպահանջվի «Ազովստալ»-ում աշխատանքներն ավարտելու համար, որտեղ արգելափակված են գրոհայինները:
Նրա խոսքով, այժմ ամբողջ Մարիուպոլը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԼԺՀ-ի, ԴԺԻ-ի վերահսկողության տակ: