Վարչապետի վճռորոշ այցն ու առաջարկը Ռուսաստանին
Քաղաքականություն«ԼՐԱԳԻՐ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին մեկնում է Մոսկվա, որը նրա վարչապետության մոտ չորս ամիսների երկրորդ այցն է ՌԴ մայրաքաղաք, բայց առաջինն է պաշտոնական հրավերով, քանի որ նոյեմբերին տեղի ունեցած առաջին այցի առիթը ԵՏՄ վարչապետների հավաքն էր: Այժմ Կարապետյանը Մոսկվա է այցելում ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հրավերով:
Կարեն Կարապետյանի այցը տեղի է ունենում Հայաստանում ներքաղաքական մի իրավիճակում, որում բավական հետաքրքրիր դրության մեջ է հայտնվել Կարեն Կարապետյանը:
Եթե հոկտեմբերին Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հույսն էր, ապա այժմ Կարեն Կարապետյանի հույսն է դարձել Սերժ Սարգսյանը թե քաղաքական, թե տնտեսական իմաստով: Սերժ Սարգսյանի համար Կարապետյանն այլեւս ոչ թե հույս է, այլ «զոհ», եւ Սերժ Սարգսյանն այժմ ընդամենը ընտրում է, թե հատկապես որ պահին պետք է «զոհաբերվի» Կարապետյանը, դա պետք է տեղի ունենա 2017-ի ընտրությունից հետո՞, 2018-ի ապրիլից առա՞ջ, թե 2018-ի ապրիլից հետո:
Շարունակությունը՝ կայքում