Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունԱրցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Արցախը հանձնում են։
«Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44–օրյա պատերազմից հետո տասնյակ–միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։ Մենք, հակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ բացառում է, որ ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման։