Հայերեն

«Այդքան ռիսկ ունեք, դե գնացե՛ք հանրաքվեի. Տեսնենք՝ քանի՞ հայ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն «այո» ասելու». Ստամբուլյան

Քաղաքականություն

Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները կանխելու համար այսօր կանգնած ենք մեկ խնդրի առաջ՝ դա Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն է, ինչից հետո նոր ձևավորվող անցումային կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի երկու պետությունների անվտանգության ապահովման համար՝ գործի դնելով նաև դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ ընդգծելով՝ եթե հայկական երկու պետությունների պահպանման համար փողոց դուրս գա նվազագույնը 50 հազար ՀՀ քաղաքացի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուղղակի այլ ելք չի ունենալու, քան ԱԺ-ում ընդդիմության վարչապետի թեկնածուին ընտրելը։

«Եթե բավարար չափով մարդիկ ոտքի կանգնեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այլ ելք չի ունենալու, չի՛ կարողանալու գնալ ժողովրդի կամքին հակառակ։ Պարզապես բոլորը, մեր հայրենակիցները՝ ՀՀ-ում թե սփյուռքում, պետք է իրենց պարտքը համարեն երկրի փրկությունը և հասկանան, որ չպետք է թույլ տալ, որ այս իշխանությունն իրականացնի իր այն պլանը, ինչի համար եկել է իշխանության։ Իհարկե, չեմ կարծում, որ ՔՊ-ն միանգամից կգնա ընդդիմության վարչապետի թեկնածուին ընտրելու, որովհետև այդ թիմում հավաքված են մարդիկ, որոնք չունեն հայրենիքի ընկալում, ազգային գաղափարախոսություն, բայց միևնույն է, ժողովրդի ճնշմամբ դա հնարավոր է լինելու, իրենք պարտադրված են լինելու դա անել, իսկ ինչ վերաբերում է դա պարտադրող ուժին, ապա բավարար կարող է լինել անգամ փողոցում ակտիվ պայքարող 50 հազար քաղաքացու պահանջը»,- ասաց Ստամբուլյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ այն իշխանությունը, որը վստահեցնում էր, թե Արցախի հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, հիմա պարտավոր է տեր կանգնել իր խոսքին, ու եթե ցանկանում է հարցը լուծել, ապա գնա հանրաքվեի ճանապարհով։

«Այդքան ռիսկ ունեք, դե՛, գնացեք հանրաքվեի. տեսնենք՝ քանի՞ հայ կողմ կլինի, որ Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվի։ Իհարկե, այս իշխանությունը 2021 թվականի ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս է օգտագործել, բայց անգամ այդ դեպքում մարդիկ ընտրություններից հետո տեսնում են, թե ինչ է կատարվում, ուստի, հիմա որքան էլ վարչական ռեսուրս կիրառեն, վստահ եմ՝ հանրաքվեի դեպքում էլ հայ ազգը երբեք թույլ չի տա, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Ստամբուլյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան
Ամենադիտված