Բժիշկները պայքարում են Դեբեդ գետն ընկած երեխայի կյանքի համար
ՀասարակությունԵրևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ապրիլի 26-ին այցելել է Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային: «Երեխան գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Մեր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել փոխքաղաքապետը:
Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Ավելին՝ այստեղ