Հայերեն

Շրջադարձային, վճռորոշ փուլ է լինելու, որից հետո պայքարը չի դադարելու. գաղափարը մեկն է, ելքը՝ ևս. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում ցանցային, ապակենտրոն ակցիաների մեկնարկ է տրվել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության, «Հայրենիք» կուսակցության և «5165» շարժման ներկայացուցիչների հետ զրուցել ենք իրականացվող գործողություններից, անդրադարձել նաև հետագա անելիքներին ու մայիսի 1-ին սպասվելիք հանրահավաքին:

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով արդեն մեկ շաբաթ տեղի ունեցող ցանցային պայքարին, մեզ հետ զրույցում նշեց. «Այս ցանցային պայքարը հանրային տրամադրությունների մի կարևոր հանգամանք բացահայտեց. ակնհայտ է, որ հանրության շրջանում ահագնացող դժգոհությունը, Հայաստանի և Արցախի ապագայի նկատմամբ անհանգստությունը վճռորոշ հանգրվանի են հասել: Նույնիսկ այն համայնքներում, որտեղ անգամ վերջին ընտրությունների ժամանակ այս իշխանությունները բավականին քվեներ էին ստացել, կամ ԿԸՀ-ն հաշվետվությամբ այդպիսի պատկեր էր ներկայացրել, տրամադրությունների կտրուկ փոփոխություն կա: Մարդկանց հիմնական շեշտադրումները անվտանգության, Արցախի հարցի, Արցախի կարգավիճակի ու ապագայի մասին են: Շեշտադրումներ, որոնք ձևավորվել են այս իշխանությունների անդադար ստախոսության, ամբարտավան քաղաքականության հետևանքով»:

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հանրությունը գիտակցում է իրավիճակը, ելքեր է որոնում: «Արդեն կարելի է արձանագրել, որ ել քը գտնված է. ել քը փողոց դուրս գալն է ու փողոցով այս իշխանությանը հեռացնելը: Մենք ամեն օր տեսնում ենք, որ քաղաքացիների հոսքը մեծանում է, նրանց մասնակցությունը կոնկրետ ապակենտրոն ակցիաներին ավելանում է, և շատ շուտով մենք վերջնական հաղթանակ կարձանագրենք»,-ասաց Ա. Բաբայանը:

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով էլ՝ այս ժամանակահատվածի գործողություններն արթնացում են ապահովում. «Հասարակության մի հատվածի ուշադրությունը կարողացել ենք սևեռել կարևորագույն խնդրի վրա: Այս իմաստով ևս պատահական չեն Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն առկա հապճեպ ու խուճապային արձագանքները: Օրինակ՝ ասում է, թե «Արցախը իր չէ, որ հանձնենք»: Նմանատիպ ու կրկին իրեն հակասող հայտարարություններ է անում, որոնցով փորձում է մարել ծավալվող շարժումը: Իսկ իրականում այս գործողությունները հանրային խոսույթ են առաջացրել: Մարդկանց նշանակալի մասն արձագանքում է մեզ, ինչը ցուցիչ է առ այն, որ գործող իշխանությունների՝ Արցախը հանձնելու կործանարարության վերաբերյալ առկա է մերժողական կեցվածք»:

Արսեն Բաբայանի խոսքով, այսօր մեկ շատ պարզ գաղափար կա. «Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, մեկ բառով ասած՝ մեր Հայաստանը, ոտքի հանել, փրկել այս իրավիճակից, որ կարողանանք վերականգնել հայրենիքը: Նշվածին հասնելու մեկ ճանապարհ կա՝ այս իշխանության հրատապ հեռացումն է»:Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ, այսօրվա պայքարն իր տեսակով արտառոց ու հատկանշական է. «Ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում ավանդաբար քաղաքական պայքարները, իշխանությունների դեմ գործողությունները հիմնականում վերաբերում են իշխանության փոփոխություններին՝ մեկ ուժը մեկ այլ ուժով փոխարինելուն: Տվյալ դեպքում պայքարում հիմնականը ազգային, անվտանգային հարցն է, Արցախի հարցն է, և, կարելի է ասել, գործողությունները նման են 1988-ի երկրորդ զարթոնքին: Երբ նախօրեին Սարդարապատից շարժվեցինք Երևան, շատ շատերի հետ ծանոթ չէի: Եվ երբ երեկոյան խարույկի շուրջ հավաքվեցինք, պարզեցի, որ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, որոնց հետ այլ իրավիճակներում որպես ՀՅԴ-ական, միգուցե, քաղաքական հակառակորդ ու քաղաքական մրցակից լինեի: Մինչդեռ այսօր բոլորին մեկ բան է միավորել՝ իրավիճակից ելք գտնելն ու այս իշխանություններին հեռացնելը: Բոլորին մեկ բան է միավորում. այս ուժը, ամեն օր մնալով իշխանության, նոր ավեր է բերում հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին, և այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի»:

Մենուա Սողոմոնյանն էլ շեշտեց՝ ամենակարևորն Արցախի հարցն է: «Գուցե մենք կամ այլ ուժեր մեկը մյուսի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենանք, բայց կարծում ենք, որ այս փուլում դա ոչ էական հարց է: Այս փուլում բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ գործող իշխանություններն Արցախի հարցը տանում են դեպի բացասական ելք՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, պետք է համախմբվեն, թույլ չտան դա՝ հեռացնելով այս իշխանություններին: Ես կարևորում եմ նաև այն, որ այստեղ ոչ ոք ոչ մեկի չի ձուլվում, չի միավորվում: Ու այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են ոտքի կանգնել, որևէ ուժի նկատմամբ ունեցած կասկածները կամ անվստահությունը չպետք է խոչընդոտ դառնա իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար: Այսօր շատ ուժեր են միացել պայքարին, բայց, ի վերջո, բոլորի գործողություններն էլ մի վերջնարդյունքի են բերելու. թույլ չտալ Արցախի հանձնում Ադրբեջանին: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները ամենակարևոր հարցը հենց նշվածը պետք է համարեն ու միանան ցանկացած բողոքի գործողության՝ լինի՛ քաղաքական, ոչ քաղաքական ուժի կողմից: Կարևորը ոտքի կանգնելն է»,-ընդգծեց «5165» շարժման անդամը:

Անդրադառնալով հասարակությանը նոր պատերազմով ահաբեկելու իշխանության փորձերին՝ Գեղամ Մանուկյանը նկատեց՝ այս իշխանությունների կամակատարները, արբանյակները կամ այն փոքրաթիվ մարդիկ, որոնք դեռ համարձակվում են հրապարակային պաշտպանել նրանց, անցել են ցնդաբանության սահմանները. «Նախ՝ նկատենք, որ մեկ տարի առաջ այս իշխանությունն էր «ապագա» ու խաղաղություն խոստանում: Մեկ տարվա ընթացքում, սակայն, մեր հասարակությունը տեսավ, որ այդ ամենը չկա, փոխարենը կա նոր պատերազմի վտանգ, կան թշնամու կողմից բռնազավթված նոր հատվածներ՝ ՀՀ սուվերեն տարածքից: Ի դեպ, իշխանությունների կողմից լրջագույն հակազդեցություն չեղավ, ավելին՝ իշխանության այսօրվա բառապաշարը և գործողությունները վկայում են, որ համակերպվել են այդ օկուպացիայի հետ: Այդ մեկ տարվա ընթացքում եղան գերեվարումներ, մեր զինվորականները մինչ օրս էլ շարունակում են գերեվարվել: 2018-ից հետո վերցնելով կառավարման ղեկը՝ հենց այս իշխանությունն էր, որ իր ապաշնորհ քաղաքականության հետևանքով մեր երկրին պատերազմ, հազարավոր զոհեր, զրկանքներ, Արցախի 72 տոկոսի օկուպացիա ու անորոշություն բերեց»:

Արսեն Բաբայանը բնական է համարում իշխանության վերոնշյալ փորձերը: «Իրենք էլ են գիտակցում, որ իրենց վերջը եկել է: Իրականում պատերազմով ահաբեկելը ստոր սուտ է: Հանրության մոտ փորձում են ստորությամբ վախի մթնոլորտ սերմանել, մինդչեռ ԱԺ-ում հենց իշխանության ղեկավարի կողմից խոսվում էր այն մասին, որ իրենց իսկ իշխանության օրոք պատերազմի վտանգ կա: Ընդդիմությունը միանշանակ կողմնակից է հաշտության, սակայն խոսքը իրական, երկարատև ու հարատև հաշտության մասին է: Հարկադրանքի լեզվով հաշտություն չի կարող լինել: Եթե թշնամին հարկադրաբար քեզանից մի բան է վերցնում ու դու խոնարհաբար դա անում ես, այդտեղ հաշտություն լինել չի կարող: Հաշտության կարող է հասնել բացառապես այն իշխանությունը, որը չի «կզել» թշնամու առաջ: Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար պատրաստ է մեծ Հայաստանի ցանկացած կտոր զիջել թուրքերին, ուստի նա պետք է անմիջապես հեռացվի, նոր կառավարություն, նոր իշխանություն ձևավորվի, որ ամրացվեն մեր սահմանները, վերականգնվի մեր բանակը, զարգացվի տնտեսությունը, ճիշտ ու առողջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն մեր թե՛ ռազմավարական գործընկերների, թե՛, ընդհանրապես, աշխարհի հետ»,-ասաց Ա. Բաբայանը՝ նշելով, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի պաշտպանել հայրենիքը:

Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով մայիսի 1-ին սպասվելիք հանրահավաքին, նշեց. «Հանրահավաքը վճռորոշ է լինելու առնվազն այս մեկ շաբաթվա ցանցային պայքարի ու նախորդ ամիսներին դիմադրության շարժման կազմակերպման տեսանկյունից: Այն նաև ցուցիչ օրինակ է դառնալու. շրջադարձային, վճռորոշ փուլ է լինելու, որից հետո պայքարը չի դադարելու, այն շատ ավելի է ուժգնանալու»:

Մենուա Սողոմոնյանի խոսքով, գործողությունները պետք է շարունակել, որպեսզի համախմբումն ավելի իրական, տեսանելի ու շոշափելի դառնա և հնարավոր լինի հասնել գործող իշխանությունների հեռացման:

Արսեն Բաբայանն էլ ընդգծեց. «Սպասվելիք հանրահավաքը վերջնական արդյունքի հասնելու մեկնարկն է լինելու, որը տեղի է ունենալու մայիսի 1–ից հետո՝ հաշված օրերի ընթացքում: Հանրությունը թեպետ տեսնում է, բայց նորից եմ հորդորում նրանց տեսնել ու գիտակցել, որ միասնությամբ մենք շատ արագ կարողանալու ենք հեռացնել այս իշխանությանը: Հանրությանը հորդորում եմ միանալ բոլոր ակցիաներին, լինել փողոցում, հավաքվել ու վերջնականապես ջնջել մեր իրականության այս դառը էջը, հեռացնել այս իշխանություններին ու վերջապես հասնել հաջողությունների»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում է
Ամենադիտված