Դիեր են հայտնաբերվել. Արցախից հաղորդագրություն են տարածել
ՀասարակությունԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արցախի Ակսերանի շրջանում, հուղարկավորված վիճակում դիերի հայտնաբերումից: Նշվում է, որ կան ձերբակալվածներ:
Նշվում է, որ մայիսի 2-ին ոստիկանության ԱսկերաներթԻնի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքնների արդյունքում, նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա.Թ.-ի և 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքններով:
Ավելին՝ այստեղ