Հայերեն


Էդ մեր ու «ազգի» համար են իրենցը ճղում

Հասարակություն

Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես եւ վարունգի` կանաչը: Աղջկա՝ կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: ՀՀՇ-ի՝ նախկինը: Ռամկավարի՝ դաշնակը: Դաշնակի՝ հիմարը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռեզինի՝ կոմպլեմենտարը, վերջում գլխին քաշելու համար: Իսկ խոսնակի՝ խոշորը: Փոխխոսնակի՝ խուրդեն:
Վարչապետի՝ հաստը: Արտգործնախարարի՝ ծալովին: Ընդդիմադրի՝ փսլնքոտը: Սոցիալիստի՝ Աշոտը: Կոմունիստի՝ պահանջատերը: Խմբագրի՝ քյառթուն: Պուտանկի՝ մատղաշը: Խաշի՝ թափանցիկը: Իկեբանայի՝ ժինգյալով հացը: Վարկի՝ կորածը:

Ազգին չկպչենք: Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ: Անհատապես, բոլորը, կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն՝ ազգը լինում է երկու տիպի․ ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ: Մի խոսքով՝ անբախտ:

Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ, ու բոլորը պատմական: Նաեւ՝ ծովից ծով:
Ընդհանրապես ասած, սովորական սկտըրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից-դեպք պաշտպանում էլ են: Նաեւ, որքան էլ տարօրինակ թվա, այնտեղ ապրում են: Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր: Հաստ է, թե բարակ: Երկար է, թե կարճ: Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե ոչ: Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում: Եւ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության՝ ապրում են անդարդ, իրենց մեծ ու փոքր, տափակ ու կանաչ հարթավայրերում, եւ դեգրադացվում՝ ցեղասպանության ու պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով:
Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի Հայրենիք: Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ: Բայց որովհետեւ բոլորն են դա ուզում, ստիպված ամենքը յոլա է գնում եղածով․ կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ տված նաղդով: Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային-համազգային-մղձավանջային: Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը: Համենայնդեպս, ուստեն, ի նշան բողոքի, ընդդեմ պատմական, մարդակազմական անարդարության, պատին զարկելով չի ջարդում իր չաքուչը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է: Ի դեպ, եթե բանը անարդարության հասավ, կարելի է նեղանալ սեփական հորից վերջին հաշվով: Բայց չէ: Խռովելը խռովել է, պետք է խռովել մասշտաբայնորեն: Աշխարհացունց ընդվզումով: Մինչեւ ինքնամզում: Մինչեւ ինքնամսխում: Մինչեւ քոքը:
Լոռեցիք անհիմն շատ ու մեծ բաներ ուզող ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն․ «Շատը գոմշի թրիքն է, մեծը՝ իշի ****»: Հասկացաք: Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, քո համար ի՞նչ տարբերություն՝ մե՞ծ է, թե՞ փոքր: Հա՞ստ է, թե՞ բարակ: Պատմակա՞ն է, թե՞ ներկա: Փոսո՞ւմ է, թե՞ ... Բայց սա հասարակ մահկանացուի միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գող ու բոզի, որի համար մեծ՝ նշանակում է կուշտ ու անպատասխանատու: Մի տեղ ապրում են, մյուս տեղը գողանում, երրորդ տեղը թռցրածը թաքցնում են, չորրորդ տեղը շնանում։ Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին:

Բայց պարզվում է, որ մենք հանդես ենք բերում պատմական կուրություն: Չենք հասկանում, որ նրանք դա մե՛զ համար են անում: Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան: Իրենց հազար տարի մնա՝ պետք չի: Էդ մեր ու «ազգի» համար են իրենցը ճղում: Իրենց ո´չ նախնիներն են ապրել այս հողում, ո´չ իրենք են ապրում, ո´չ էլ իրենց սերունդներն են ապրելու: Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար: Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք՝ «Չէ մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»: Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամեն մի կով՝ փորի, թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին: Բայց ի տարբերություն մայրական-անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխ եղած-պայթած կովի, մենք չենք ուզում ազգովին դառնալ այն թերմաշը, որը հենց կողքից մեկը գոչում է՝ «հրես խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու: Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով․․․

Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ: Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված