Վահան Բադասյանը գիտի ինչ անել, որ բանակում այլևս զոհեր չլինեն
Հասարակություն«Ես գիտեմ՝ ինչպես անել, որ բանակում այլեւս զոհ չլինի». մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
- Պարոն Բադասյան, առաջնագծում իրավիճակը կրկին ակտիվացել է, այսօր զոհ ունենք, ի՞նչ է կատարվում Ղարաբաղում: Ի՞նչ եք մտածում դուք եւ մյուս ազատամարտիկներն այս մասին:
- Ես գիտեմ ձեւը, թե ինչպիսի տակտիկա վարել, որ զոհ չլինի: Ես բազմաթիվ առաջարկներ ունեմ, բազմիցս զրույց եմ ունեցել բոլոր տեսակի բարձրաստիճան գեներալների, ԼՂ եւ ՀՀ Պաշտպանության բոլոր նախարարների եւ հրամանատարների հետ: Եթե ընդունեն այս առաջարկս՝ զոհ չի լինի:
- Կբացե՞ք փակագծերը:
- Ոչ, չի կարելի բացել, ով ուզում է իմանալ՝ թող նախարարներից, հրամանատարներից պարզի, ճնշում գործադրի, որ ընդունեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում