Հայերեն


Ինչո՞ւ պատկան մարմիններին չի հետաքրքրում Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կասկածահարույց ունեցվածքը

Քաղաքականություն

Նախորդ տարվա մարտին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հանրային պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող հրապարակումների շրջանակում Hetq.am-ում հրապարակել էր գործող պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող մի շարք հոդվածներ, որոնք բացահայտում են կոռուպցիոն արարքներ պարունակող կասկածելի դեպքեր։

2021թ. գործող պաշտոնյաներից անդրադարձ էր կատարվել այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի նորանշանակ տեղակալ Արա Եղոյանի և նրա կնոջ ունեցվածքի վերաբերյալ:

Արա Եղոյանը, հիշեցնենք, պետական համակարգում է աշխատում՝ սկսած 1999թ.-ից, և ըստ կայքի՝ տիրապետում է զգալի գույքի և դրամական միջոցների:

«Հետքի» հետաքննությունը բացահայտել էր, որ Արա Եղոյանը, նախկինում չունենալով հայտարարագրված անշարժ գույք, արդեն 2019թ., ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը թողնելիս, հայտարարագրել է երեք անշարժ գույք և ունեցել դրամական միջոցների էական աճ, այն դեպքում, երբ եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը։

Ավելին՝ մոտ 43․000 դրամ աշխատավարձ ունեցող կինը հայտարարագրել էր հսկայական դրամական միջոցներ և անշարժ գույքեր, այդ թվում՝ հասարակական նշանակության շինություններ:

Պաշտոնը ստանձնելու առթիվ իր ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արա Եղոյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, բնակարան և ավտոտնակ՝ Արաբկիրում:

2019-2020թթ.-ին Եղոյանը գնել է երկու ավտոմեքենա՝ 2015թ. արտադրության HONDA և 2007թ. արտադրության TOYOTA:

Փետրվարի 5-ի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ գումար: Եվ սա դեռ ամենը չէ…

Թեև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պարտավոր էր իրականացնել հայտարարագրերի վերլուծություն, պարզվում է, որ Հանձնաժողովը չի վերլուծել Արա Եղոյանի հայտարարագիրը։

Ավելին, անգործության է մատնված նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, այն դեպքում, երբ առկա են հիմնավոր կասկածներ, որ Արա Եղոյանի և նրա կնոջ գույքերի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

168.am–ին կոռուպցիա բացահայտող այդ կառույցից պատասխանեցին, որ Արա Եղոյանի վերաբերյալ վարույթ չունեն:

Այսինքն՝ առկա է ապօրինի հարստանալու առերևույթ հանցակազմ։

2022 թվականի ապրիլի՝ լրագրողական հարցմանը ի պատասխան՝ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ առաջիկա նիստի ընթացքում կքննարկի հայտարարագիրը վերլուծելու հարցը։ Առ այսօր արձագանք չկա։

Որևէ հետաքրքրություն չի նկատվել նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Այս ակնհայտ անգործության մեջ դժվար է չնկատել նշված պաշտոնյային հովանավորելու շահագրգռվածությունը:

Արա Եղոյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների, առողջապահության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերմագույն շրջապատից է, և հավանաբար հենց դրանով է պայմանավորված պատկան մարմինների անթաքույց «անհետաքրքրությունն» Արա Եղոյանի ունեցվածքի շուրջ:

Արա Եղոյանի աշխատանքային կենսագրության հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նա նախկինում ՊԵԿ-ում և ոչ միայն այնտեղ զբաղեցրել է բավականին լուրջ պաշտոններ, անգամ մականուն է ունեցել՝  «Մանրադրամ կեղեքող» (Առավել իրազեկները կարող են այստեղ պատկերացնել իրական, ժարգոնային ձևակերպումը):

Նախկինում, մեզ հասած տեղեկություններով, ՊԵԿ-ում նրան հովանավորել է նախկին իշխանությունների օրոք ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների վարչության պետ Կարեն Կարապետյանը: Բայց փոխվեցին իշխանությունները, և Արա Եղոյանի՝ նոր տերերի փնտրտուքը նրան տարավ դեպի ՔՊ-ական կարկառուն գործիչներ:

Դրա արդյունքում նախկինում Արա Եղոյանն իր գլխավերևում կախում էր 3-րդ նախագահի նկարը, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՊՎԾ պետի տեղակալ Արա Եղոյանի աշխատասենյակում՝ ուղիղ վերջինիս գլխավերևում, կախված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը: Ինքը լուսանկարվել էր այդ ֆոնին, նկարը տեղադրել սոցցանցի իր էջում: Այդ լուսանկարը ՊՎԾ մեկ այլ աշխատակցի՝ Հայկ Նազարյանին, այնքան էր ոգևորել, որ վերջինս Արա Եղոյանի լուսանկարը տեղադրել է իր էջում ու մի ձոն նվիրել դրան:

Ի դեպ, մեզ ասացին՝ ՊՎԾ պետի բոլոր տեղակալներից միայն Եղոյանի գլխավերևում է կախված Նիկոլ Փաշինյանի նկարը:

Փաստացի Նիկոլ Փաշինյանի հույսը ճամբարափոխ աճպարարներն են, իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնողները՝ նույնպես:

Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազեն
Ամենադիտված