Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է
ՀասարակությունԵրեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։
Ավելին՝ այստեղ