Կարեն Կարապետյանը նախազգուշացրել է Ռուսաստանին
Բաց մի թողեք«ԼՐԱԳԻՐ»
Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպելով ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ, արել է հետաքրքիր հայտարարություն, բավական ուշագրավ տողատակով: Անկասկած է, որ Կարապետյանի համար այցն ունենալու է քաղաքական կարեւոր նշանակություն, հատկապես այն քաղաքական իրավիճակում, որ ձեւավորվեց նրա շուրջ վերջին ասուլիսից հետո, մասնավորապես 2018-ի խնդրի, նաեւ ընդհանրապես իշխանության մեջ նրա դիրքի առումով:
«Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները», Մեդվեդեւի հետ հանդիպմանն ասել է Կարեն Կարապետյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում