Հայերեն


Ucom-ը տրամադրել է ինտերնետ Իջևանի վարժարանին և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին

Հասարակություն

«Յուքոմ» ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրում ներառված Իջևանի վարժարանին և սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից առցանց ռեսուրսների կիրառությունը դասապրոցեսում։

«Մեր ընկերությունը ողջունում է մեր բազմամյա գործընկերոջ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանի» կողմից սահմանապահ դպրոցներում կիրառվող նորարարական մեթոդները, որոնց անխափան աշխատելու համար անհրաժեշտ է որակյալ ինտերնետ, ինչի հասանելիությունը մեծ պատրաստակամությամբ այս անգամ ապահովեցինք Իջևանի վարժարանում և Ներքին Կարմիրաղբյուրում»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Օրերս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից իրականացվող հերթական համայնքային այցի շրջանակում «Յուքոմ»-ը հնարավորություն ունեցավ տեղում ծանոթանալու Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի գործունեությանը։

Մենք խոսեցինք այդ դպրոցում ներգրավված «Սերունդ»-ի Առաջնորդության զարգացման ղեկավար Մարիամ Ալեքսանյանի հետ:

««Սերունդ»-ը պետք է լինի այն ապահով միջավայրը, որտեղ տեղի է ունենում երեխայի համապարփակ զարգացումը։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն ակադեմիական առաջընթացին (ինչը ևս խիստ կարևոր է), այլև՝ սոցիալ-հուզական ուսումնառությանը։ Եթե հողի հետ երբևէ առնչություն եք ունեցել, կիմանաք, երբ լավ հողի մեջ սերմ ես դնում, վստահ ես, որ լավ բերք ես ստանալու, իսկ երբ հողը լավը չէ, չարչարանքը նույնիսկ կարող է ապարդյուն լինել։ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն այդ լավ հողն է հենց»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամը։

Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը, կարևորելով ինտերնետի հասանելիությունը տարածքում, հատուկ ընդգծեց, որ «Յուքոմ»-ի կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը և մոդեմները հնարավորություն կտան սահմանին շատ մոտ ապրող երեխաներին «օգտվելու այն մեծ տրամագծից, որն առաջարկում է մեզ աշխարհը»։

Խոսեցինք նաև 8-րդ դասարանի աշակերտների հետ, որոնք իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ մշակել են բազմապատկման աղյուսակի սերտումը դյուրացնող խաղ։ Վերջինս նույնիսկ արժանացել է փոքր դրամաշնորհի։ Նրանք մեզ պատմեցին, որ այս խաղը թույլ կտա «երեխաներին շատ արագ սովորել բազմապատկման աղյուսակը, իսկ մեծերին՝ վերհիշել այն»։ Աշակերտները նաև մեզ տեղեկացրին, որ դպրոցում գործում են ամենատարբեր խմբակներ՝ մաթեմատիկայի, ռոբոտաշինության, ռազմագիտության, ֆուտբոլի, արվեստի և այլն։ Բացի այդ, նրանցից մեկն ասաց, որ շատ է սիրում կենսաբանություն և քիմիա առարկաները, քանի որ սովորում են իրենց անցած տեսական գիտելիքներն անմիջապես կիրառել հատուկ լաբորատորիա-դասասենյակներում, որտեղ առկա  են փորձերի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները։  

Երեխաները նաև հույս հայտնեցին, որ «Յուքոմ»-ի տրամադրած ինտերնետի միջոցով այլևս չեն ունենա կապի խափանում ու դանդաղ աշխատող ինտերնետ՝ դասերի ընթացքում համացանցում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը մինչ այդ տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին։

Եղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը
Ամենադիտված