Ի՞նչ է կատարվել Գեղարքունիքի մարզում. նոր տեղեկություններ
ՀասարակությունՍոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, չեն դադարել նաև այսօր։ Կեսօրին դրանք շարունակվել են, ունենք վիրավոր աշխատակից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վիրավորում ստացած քաղաքացին աշխատում է արտադրությունում։
«Վնասվել է աշխատակցի ձախ ձեռքը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին նա գտնվում է հոսպիտալում, և բժիշկները հանքի աշխատակցի վիճակը գնահատում են կայուն», — ասել է Ռուզաննա Գրիգորյանը։
Ավելին՝ այստեղ