Վայքի տներից մեկում մորն ու որդուն հայտնաբերել են մահացած
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։
Ավելին՝ այստեղ