Հայերեն


Նախագահը, առանց քաշվելու, ընկեր Պուտինին պետք է ասի՝ վերադարձրեք Ղարաբաղը. Նորատ Տեր-Գրիգորյանց

Քաղաքականություն

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանեց Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվող վերջին միջադեպերին, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման մասին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարություններին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին Դիլիջանում հանդիպել էր զորացրված զինծառայողների հետ և հանդիպման ընթացքում անդրադարձել էր նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին՝ ընդգծելով, որ «մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու ԼՂ բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա:»

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ էության, պատասխանել է Հայաստանի ղեկավարին՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու, և եթե ինչ-որ մեկը սպասում է դրան, ապա դա չի լինելու»:

- Պարոն Տեր-Գրիգորյանց, ինչպե՞ս եք գնահատում երկու կողմերի այս հռետորաբանությունը:

- Ես, նախ, ուզում եմ խոսել այն մասին, թե իմ կարծիքով՝ ինչպես պիտի հայկական կողմը գործի այս իրավիճակում: Նախ և առաջ պետությունը՝ նախագահը, վարչապետը, Նալբանդյանը և բոլոր պետական գործիչները, իմ կարծիքով, պետք է հայտարարեն՝ լսեք, մինչ այժմ բանակցությունները այսպիսին են եղել, եկեք դադարեցնենք և հասկանանք, թե ինչ է կատարվում:

Ղարաբաղը հնագույն հայկական տարածք է, Մեծ Հայքի գավառներից մեկը: Նայեք համաշխարհային քարտեզները: Երկրորդը, Ղարաբաղը որոշակի ժամանակահատված մտել է Պարսկաստանի կազմի մեջ և 1813 թ. Պարսկաստանը Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղի խանությունը հավերժ փոխանցել է Ռուսաստանին: Ես չեմ խոսում 1828 թ. ռուս-պարսկական պայմանագրի մասին, բայց դա Արևելյան Հայաստանի մի մասն է: Հետո տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը: 1921 թ. հուլիսի 5-ին Բոլշևիկյան կուսակցության անդրկովկասյան բյուրոն Ստալինի հրամանով և Աթաթուրքի պահանջով խլել է խորհրդային Հայաստանից Ղարաբաղը և փոխանցել խորհրդային Ադրբեջանին, իսկ մինչ այդ՝ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով Հայաստանից խլեցին Նախիջևանը և հանձնեցին Ադրբեջանին: Կարսը խլեցին և հանձնեցին Թուրքիային, Ջավախքը՝ Վրաստանին, մի խոսքով՝ վերջին մեխը խփեցին ցեղասպանության դագաղի վրա: Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցվեց ոչ թե ռազմական ճանապարհով, այլ այսպիսի պայմանագրերով: Եվ Աստված լուսավորի Նժդեհի հոգին, որը կռվեց և պահեց Զանգեզուրը: Իսկ թուրքական ծրագիրը պահպանվում է: Ով էլ լինի իշխանության գլխին, միևնույն է, այդ ծրագիրը պահպանվում է: Եվ քանի որ Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է, հետևաբար Ադրբեջանը թուրքական պետության շարունակությունն է: Հայաստանը կարծես այս երկու պետությունների կոկորդին կանգնած ոսկոր լինի, այդ պատճառով Թուրքիան և Ադրբեջանը ուզում են երկու կողմից սեղմել Հայաստանը, որպեսզի վերջինս խցանի նման դուրս թռնի: Այնպես է ստացվել, որ մեր բախտը չի բերել հարևանների հարցում:

Երրորդը, քանի որ այդպես է, Ալիևը մշտապես հայտարարում է, թե «սա ադրբեջանական տարածք է», որովհետև Պարսկաստանը իբր թե Ադրբեջան է: Նրանք ամենաբարձր մակարդակի լպիրշներ են և յուրացնում են բոլոր պետությունների պատմությունը:

Հաջորդը, Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Սումգայիթում, Բաքվում: Ադրբեջանը սպառնում է Հայաստանին ու Երևանին նաև Նախիջևանից, որտեղ խորհրդային շրջանում կար դիվիզիա: Այն այժմ վերածվել է կորպուսի, այնտեղ մեծ ազդեցություն ունի նաև Թուրքիան, շատ են թուրքերը: Երբ նրանք հարձակվեցին Ղարաբաղի վրա, հակառակորդի նպատակն էր ոչ միայն դուրս քշել Ղարաբաղի ժողովրդին այդ տարածքից, այլև գրավել նաև Զանգեզուրը, միանալ Նախիջևանի հետ և Նախիջևանից հարձակվել Երևանի վրա: Եվ եթե մենք չստեղծեինք բանակ, այսօր Հայաստան չէր լինի: Մենք մշակեցինք ռազմական հայեցակարգ, ես անձամբ եմ մշակել այն, եղել եմ ռազմական գործողությունների գոտում, ուսումնասիրել իրադրությունը և այդ հայեցակարգը ներկայացրել ՀՀ անվտանգության խորհրդի նիստին: Անվտանգության խորհրդի նիստը հաստատեց հայեցակարգը և մենք համատեղ ուժերով ստեղծեցինք բանակ՝ նվիրված, հայրենասեր մարդկանցից, և այդ բանակը ազատագրեց Ղարաբաղը, ազատագրե՛ց՝ ոչ թե զավթեց:

1921 թ. ի վեր, երբ Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին, վերջինս կտոր-կտոր պոկելով Ղարաբաղի շրջանները՝ միացնում էր Ադրբեջանին, որի հետևանքով Ղարաբաղի տարածքը փոքրացավ, բայց իրականում մինչև Կուր գետը Ղարաբաղի տարածքն է:

- Դուք, իհարկե, ամեն ինչ ճիշտ եք ասում, մենք գիտենք, որ Ղարաբաղը պատմական հայկական շրջան է, բայց աշխարհը այլ՝ իրավունքի լեզվով է խոսում: Ինչպե՞ս բացատրել մյուսներին, որ հիմնախնդրի էությունը արցախցիների պայքարն է հանուն իրենց ազատության և իրավունքների, ոչ թե այսպես կոչված՝ «ադրբեջանական տարածքների» հարցը: Կարծես, Ադրբեջանը շատ ավելի հստակ ու կոնկրետ է ձևակերպում իր իրավունքը, որ «ես ունեմ տարածքային ամբողջականության իրավունք, սրանք իմ տարածքներն են, որոնք օկուպացվել են, և եթե Հայաստանը չի վերադարձնում այդ տարածքները, ես իրավունք ունեմ ռազմական ուժով վերադարձնել այդ շրջանները»: Ադրբեջանը հարձակվում է, և միջազգային հանրությունը չի դատապարտում նրան ռազմական հարձակման համար: Հայկական կողմը խոսում է ինքնորոշման իրավունքի, Ղարաբաղի կարգավիճակի մասին, բայց այն տպավորությունն է, որ մեր ուղերձները այդքան հստակ չեն, թե որն է մեր իրավունքը, որն է գլխավոր խնդիրը և որն է խնդրի արդար լուծումը:

- Տեսնում եք, դուք միանգամից մտաք հունի մեջ և վայրկենապես որսացիք իմ միտքը: Դուք ճիշտ եք: Այն, ինչ նշեցի վերևում, ասում էի այն նպատակով, որպեսզի պարզ լինի խնդրի էությունը: Մենք արդարացիորեն ազատագրել ենք մեր հողերը: Եթե ինչ-որ կտոր միացել է Ղարաբաղին, ապա դա պատերազմի օրենքով է եղել, բայց օկուպացված են մնացել Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Մարտունու շրջանների հարթավայրերը՝ մինչև Կուր: Այս բոլոր տարածքները օկուպացված են: Ընդհակառակը՝ մենք պետք է հարց դնենք մեր տարածքների վերադարձի մասին, բայց ստացվում է՝ Ադրբեջանն է այդ հարցը դնում: Ադրբեջանը մշտապես հարձակվում է, հայտարարում, թե ինքն իբր իրավունք ունի ազատագրել իր հողերը: Սա բացարձակապես այլասերված քաղաքականություն է և ամենագլխավորը՝ նա ապացուցել է բոլորին՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, բոլորին, թե ինքը ճիշտ է, փողով, խաբեությամբ, քարոզչությամբ, ապատեղեկատվությամբ ապացուցել է դա, իսկ մերոնք չեն ապացուցել: Մերոնք գարշելի քաղաքականություն են վարում, համեստություն են ցուցաբերում: Ահա այդ համեստությունը հանգեցրեց նրան, ինչ կատարվում է այսօր:

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել բանակցությունները: Ընդհանրապես, եթե անկեղծ ասենք, ապա բանակցությունները պետք է վարել Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչո՞ւ. որովհետև ՌԴ-ն ՌԽՖՍՀ-ի և ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: Հենց ՌԽՖՍՀ-ն է Լենինի և Ստալինի գլխավորությամբ ստորագրել այդ փաստաթուղթը, իրենց կոմունիստական կուսակցությունն է խորհրդային Հայաստանից խլել Ղարաբաղը և փոխանցել մեկ այլ խորհրդային պետության: Չեղարկի՛ր այդ որոշումը, Ռուսաստան: Չէ որ Ադրբեջանը չի գրավել Ղարաբաղը 21 թվականին. նրան հանձնել են: Եվ հիմա նա հայտարարում է, թե դա իմ հողն է: Ոչ, քոնը չէ: Ի՞նչ է ասել Գորբաչովը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին. ասել է՝ եթե խորհրդային հանրապետությունը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, ապա ինքնավար միավորումները, որոնք մտնում են հանրապետությունների կազմի մեջ, օրինակ՝ Մերձդնեստրը՝ Մոլդովայի, Աբխազիան՝ Վրաստանի, կամ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, երեք իրավունք ունեն՝ մնալ կա՛մ ԽՍՀՄ-ի, կա՛մ հանրապետության կազմում, կա՛մ էլ հանրաքվե անցկացնել ՄԱԿ-ի համապատասխան հոդվածի համաձայն և ինքնորոշվել: Ղարաբաղը մնացել է ԽՍՀՄ կազմի մեջ, իսկ հետո՝ մի քանի ամիս անց, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հանրաքվե անցկացրեց և դուրս եկավ կազմից: Հիմա Ադրբեջանը ասում է՝ ոչ, ես դուրս եմ եկել, իսկ դու իրավունք չունես դուրս գալու: Ինչպե՞ս իրավունք չունեմ: Ես չեմ կարող քո հետ ապրել, դու զզվելի, ցեղասպան պետություն ես, իրավունք չես տալիս ինձ ապրելու, հայերեն խոսելու: Ահա, թե ինչպիսին է իրավիճակը: Հիմա Նալբանդյանը պետք է ապացուցի, որ լսեք, չեղարկեք 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը:

Որտեղի՞ց են ադրբեջանցիները հարձակվում Ղարաբաղի վրա: Նախորդ տարվա ապրիլին նրանք հարձակվեցին: Որտեղի՞ց էին գալիս: Նրանք անցնում են Կուրը և հարձակվում են, բայց նրանք գալիս են Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված տարածքներով: Եվ հենց հանկարծ ինչ-որ շարժում նկատվի, Ղարաբաղի մեր զորքերը պետք է անմիջապես ոչնչացնեն շարժվող որևէ թիրախ՝ մինչև Կուրը ներառյալ: Բայց ստացվում է հակառակը. նրանք են սկսում, նրանք են հարձակվում, իսկ մեր կողմը պաշտպանվում է: Դա հիմարություն է:

- Իսկ ինչպե՞ս կարելի է զսպել ադրբեջանական կողմին:

- Պետք է բանակցությունները հակառակ ուղղությամբ վարել, ոչ թե այնպես, ինչպես այսօր է արվում: Այսօր ընկեր Նալբանդյանը բանակցություններ է վարում հետևյալ հարցի շուրջ՝ հանձնե՞լ ինչ-որ բան, թե՞ չհանձնել: Լսեք, այսօր բոլորովին այլ իրադրություն է, բայց նախկինի պես բանակցությունները վարում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Իսկ ի՞նչ է նշանակում «սկզբունք» բառը ռուսերենում: Բառարանում գրված է՝ «սկզբունք նշանակում է՝ հիմնական դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվել»: Իսկ ի՞նչ դրույթներ են. դուրս բերել զորքերը այնտեղից: Դա կատարյալ հիմարություն է: Ես Նալբանդյանին ասում եմ՝ «ինչո՞ւ եք նման բանակցություններ վարում»: Նա պատասխանում է՝ «իսկ ի՞նչ վատ բան կա»: Լսեք, ի՞նչ եք խոսում, մեր հողերը մեզնից խլում են: Ամեն ինչ արհամարհված է, ամեն ինչ խեղաթյուրված է, իսկ Ադրբեջանը օգտվում է դրանից և ճնշում գործադրում, և արդեն ԵԱՀԿ-ն մտածում է՝ ճիշտ է, դրանք օկուպացված տարածքներ են:

Երբ մի անգամ հանդիպեցին Պուտինը, Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահը, վերջինս ասաց՝ «դուք չեք կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը»: Շատ լավ: Իսկ Սերժ Ազատովիչն ասաց՝ «հայերն են միայն կատարել այդ բանաձևերը», և Ալիևը լռեց: Հայաստանի նախագահը իրավացի էր, իսկ ընկեր Պուտինը իր համար հանգիստ նստած էր և չէր արձագանքում:

Այսպիսով, առաջին հերթին պետք է դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ, որովհետև մենք ազատագրել ենք մեր հողերը:

- Պարոն Տեր-Գրիգորյանց, բայց այսօր բանակցություններ Ադրբեջանի հետ չկան, որովհետև կողմերը սկզբունքային հակասություններ ունեն. հայկական կողմը հայտարարում է, որ առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ Ադրբեջանը ասում է, թե երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը:

- Թքած նրա վրա, իսկ ո՞վ է ուզում, որ նա ճանաչի: Ղարաբաղը առանց այդ էլ ավելի քան 20 տարի ապրում է: Անհրաժեշտ է, որ այլ պետություններ ճանաչեն: Երբ միջազգայնորեն ճանաչվի, այդ դեպքում ՄԱԿ-ը կպաշտպանի նրան: Բայց Հայաստանը չի ճանաչում, ինչո՞ւ՝ չգիտեմ, երևի գաղտնիք կա, բայց իմ կարծիքով՝ չի ճանաչում այն պատճառով, քանի որ Հայաստանը կապված է ՀԱՊԿ-ի հետ, և եթե ճանաչի Ղարաբաղը, ցանկացած կրակոց Ղարաբաղի վրա կլինի նույնը, ինչ Նոյեմբերյանի վրա կրակելը: Իհարկե, պետք է լավ կշռադատել ամեն ինչ: Եվ հետո պետք է միացումը իրականացնել: Հիշո՞ւմ եք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհուրդները 1989 թ. որոշում ընդունեցին վերամիավորման մասին: Հայաստանի ղեկավարությունը մշտապես սխալներ է թույլ տվել այս երևույթների մեջ, և սա բերեց նրան, ինչ ունենք:

- Ինչպե՞ս կարելի ռազմական ու ռազմավարական առումով լռեցնել ադրբեջանական կողմին, որպեսզի Ադրբեջանը, կոպիտ ասած, այլևս չկրակի սահմանին: Դա հնարավոր է, թե՞ ոչ:

- Գիտեք, Ադրբեջանը կրակում է սահմանին՝ կարծելով, որ դա իր հողն է, և նա չի թողնում, որ հանգիստ ապրես, քշում է քեզ այդ հողերից: Նա կրակում է, կրակում է, կրակում է... Ի վերջո, այնպես է անելու, որ ստանա շատ խիստ պատասխան, որովհետև դրանք Արևմտյան Հայաստանի անզեն հայերը չեն, որոնց կոտորում էին, դրանք այն հայերը չեն, որոնք ֆիդայիներ էին: Սա բանակ է, հասկանում եք, որը ստեղծվել է գիտական հիմքի վրա, հագեցած է ռազմական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից միջոցներով, և այդ բանակը պետք է հակահարված տա, ետ մղի հակառակորդի հարձակումը ցանկացած պահի, լիակատար պարտության մատնի նրան պաշտպանական մարտում, ջլատի նրան և անցնի հակահարձակման: Ահա և վերջ:

Եվ պետք է ատամ ցույց տալ այդ ագրեսիվ պետությանը, բայց պետք է երկու ճակատով կռվել, պետք է աշխատի ոչ միայն զինուժը, այլև առաջին հերթին դիվանագիտությունը: Մեր նախագահը չպետք է քաշվի Ռուսաստանի Դաշնության նախագահ ընկեր Պուտինից և ասի նրան, որ գիտեք՝ ինչ, եկեք ազնվորեն վերադառնանք 1921 թվական: Դուք խլե՞լ եք Ղարաբաղը հայերից, հանձնե՞լ եք Ադրբեջանին: Այո, հանձնել եք: Ուրեմն հետ վերադարձրեք: Եվ վերջ:
Ես անձամբ նամակ եմ գրել Մատվիենկոյին՝ «Վալենտինա Իվանովնա, դուք վերջերս ելույթ եք ունեցել և հարցազրույց եք տվել Կոմերսանտ թերթին այն մասին, որ մոտ ժամանակներում քննարկելու եք Խրյուշչովի կողմից Ղրիմը անօրինական ձևով Ուկրաինային փոխանցելու մասին որոշումը: Ուրեմն, խնդրում եմ, մի մոռացեք նաև, որ ՌԽՖՍՀ-ն, Անդրկովկասի բոլշևիկները նույնպես անօրինականորեն խլել են Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և անօրինական կերպով հանձնել Ադրբեջանին: Չեղարկե՛ք այդ որոշումը»: Առայժմ պատասխան չեմ ստացել, բայց ես գրել եմ այդպիսի փաստաթուղթ:

 

Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է
Ամենադիտված