Ռուս մոդելների պահվածքը զայրացրել է հյուրանոցի ղեկավարությանը (տեսանյութ)
LifeԴուբայի Waldorf Astoria Dubai Palm Jumeirah 5-աստղանի հյուրանոցի ղեկավարությունը զայրույթ է հայտնել անկեղծ լուսանկարների առնչությամբ, որոնք ռուս մոդելներն ու այլ հայտնի դեմքեր արել են հյուրանոցում:
The Daily Mail-ը գրում է, որ մի քանի ռուսաստանցի աղջիկ ֆոտոսեսիայի է մասնակցել Waldorf Astoria Dubai Palm Jumeirah հյուրանոցի տարածքում: Նրանց թվում են եղել հեռուստահաղորդավարուհի և «Дом-2» շոուի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյան, դերասանուհի Աննա Կալաշնիկովան, մոդել Ալյոնա Շիշկովան և այլ աղջիկներ:
Հյուրանոցի ղեկավարությունը դժգոհություն է հայտնել այն բանի համար, որ աղջիկներն Instagram-ում հրապարակված լուսանկարների երկրապիտակում նշել են իրենց հյուրանոցի անվանումը: Նրանց խոսքով` այս հանգամանքը հարված է հասցնում հյուրանոցի համբավին:
«Սա արաբական երկիր է: Մենք շատ բողոքներ ենք ստացել երեխաներով ընտանիքներից: Թող լուսանկարի նկարագրությունում ուղղակի նշվի, որ այն արվել է Դուբայում», - ասել է հյուրանոցի ներկայացուցիչը` աղջիկներին կոչ անելով լուսանկարներից հեռացնել հյուրանոցի անվանումը: