Վարչապետը հերթական պաշտոնանկությունն է արել
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, այսօր՝ հունվարի 25-ին, Մարտին Քյուրքչյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1162-Ն որոշման 1-ին կետը՝
Մարտին Քյուրքչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»: