Երևանում հայտնաբերվել է ազատամարտիկի դի
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ տան մեջ կան պայթյունի հետքեր, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են, իսկ որոշ գույք վնասվել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Ռազմիկ Ֆառաշյանն էր, նա ազատամարտիկ է: