Հայերեն


Ուժեղ հայրենիքի կառուցման ճանապարհին Չալաբյանն իր բարեկեցությունը թողել և եկել է Հայաստան. Վարուժան Ավետիքյան

Քաղաքականություն
Ավետիք Չալաբյանի հետ հանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերները երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումները և շուտափույթ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին:
 
Հայտարարությանը միացածների թվում է նաև փաստաբան Վարուժան Ավետիքյանը, ով Չալաբյանի դեմ արվածը գնահատում է որպես քաղաքական հետապնդում.
 
«Անձամբ ես՝ լավ եմ ճանաչում Ավետիք Չալաբյանին, երևի 2009 թվականից: Նա չափազանց բանիմաց, հայրասեր, նվիրված, անկաշառ, կոռուպցիայից հեռու անձնավորություն է, բայց, ըստ էության, մեղադրվում է հենց կոռուպցիայի մեջ: Այդ հայտնի ձայնագրությունից էլ ակնհայտ երևում է, որ ինքը որևէ բան չի առաջարկում, այլ փորձում են իրենից «խոսք քաշել», գայթակղել, ինչը, գոնե այդ ձայնագրության մեջ հստակ երևում է, որ չի հաջողվում:
 
Ես նույնիսկ կզարմանայի, որ Ավետիքը նման քայլի գնար: Այդ մարդը եղել է աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի ավագ տնօրեն, և, երբ կարող էր հանգիստ և ապահով կյանքով ապրել աշխարհի ցանկացած կետում, թողել է այդ ամենը, ընտանիքով վերադարձել և ամբողջությամբ նվիրվել է հայրենիքի վերակառուցմանը: Ես անձամբ եմ տեսել, թե ինչքան է նույնիսկ իր գրպանից ծախսել՝ ամենատարբեր հասարակական, հանրօգուտ ծրագրերի համար, ամենատարբեր ոլորտներում՝ կրթության, ռազմարդյունաբերության, անվտանգության, գյուղատնտեսության և այլն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
 
Ավետիքյանի խոսքով՝ Չալաբայանն այս ամենն արել է անշահախնդրորեն.
 
«Մարդը հավատում է, որ հնարավոր է և պետք է ուժեղ հայրենիք ունենալ, այդ ուժեղ հայրենիքի կառուցման ճանապարհին իր բարեկեցությունը թողել է և եկել է Հայաստան՝ չներկայացնելով որևէ տեսակի քաղաքական հայտ: Ընդհակառակը, ինքը նույնիսկ հրապարակայնորեն դադարեցրեց իր անդամակցությունը «Ազգային օրակարգ» կուսակցությանը: Իրեն ճանաչելով՝ վստահորեն կարող եմ ասել, որ դա արել է՝ հավատալով, որ մեր երկրին պետք են մարդիկ, ովքեր հաջողել են այլ ոլորտներում և կկարողանան իրենց փորձը ներդնել հայրենիքի հզորացման գործում:
 
Ինքը տարբեր հարցերում կարծիք է հայտնել միշտ՝ թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ: Բայց, պարզվում է, այս իշխանություններին դուր չի եկել իրենց վերաբերյալ Չալաբյանի տեսակետը: Ես սա գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում, ուրիշ բան չեմ տեսնում այստեղ՝ հաշվի առնելով նաև, որ, եթե չեմ սխալվում, հուլիսի 1-ից, այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու: Երկու ամիս մարդուն կալանավորել մի հոդվածով, որն այլևս գոյություն չի ունենալու. Դա չլսված բան է: Ինչու՞ են կալանավորում կամ ինչու՞ է շարունակվում քրեական գործը, եթե այդ հոդվածը գոյություն չի ունենալու»:
 
Մարիամ Նալբանդյան
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինՇուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար
Ամենադիտված