Հայերեն

Բրյուսելյան հանդիպման «ծալքերն» ու ծայրահեղ վտանգավոր «մեսիջները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնախնդրի շուրջ բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում, ավելին՝ հնարավոր է՝ մոտենում ենք անդառնալիության կետին։ Եթե տարիներ շարունակ միջնորդները և միջազգային հանրությունը պնդում էին, թե հակամարտությունն ուժային լուծում չունի, և խաղաղ կարգավորման սկզբունքներից է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, ապա 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ադրբեջանը միայն ուժային լուծում է փորձում պարտադրել։

Այսինքն, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան շարունակական բնույթ ունի, սակայն միջազգային հանրությունը չի շտապում դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Ավելին՝ պատերազմից հետո Ալիևը ոչ միայն հրաժարվում է Արցախի որևէ կարգավիճակի շուրջ քննարկումների մտքից, այլև փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախահայությունը հեռանա այդ տարածքից, որպեսզի Ադրբեջանը հեշտությամբ զավթի։ Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները փորձում են Արցախում վախի մթնոլորտ ստեղծել՝ ժամանակ առ ժամանակ տարբեր սադրանքների դիմելով և բարձրախոսներով հայկական բնակավայրերի բնակչությանը հեռանալու կոչեր հնչեցնելով։

Միաժամանակ Ադրբեջանը մտադիր է արցախահայության գոյատևման համար անմարդկային պայմաններ ստեղծել, որպեսզի հումանիտար աղետի արդյունքում Արցախը դատարկվի։ Եվ այդ նպատակին էր ծառայում Ադրբեջանի միտումնավոր գործողությունների արդյունքում ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանն առանց գազի թողնելը։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու մասին հայտարարություններ է անում, իսկ Հայաստանը, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունները, ընդունակ չեն միջազգային հանրության առաջ ինչպես հարկն է դնել այն հարցը, որ Ադրբեջանը շարունակում է հանցագործ վարքագիծ դրսևորել։

Գերիների վերադարձի, արցախահայության իրավունքների, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը լուծված չէ, սակայն Փաշինյանը շտապում է բովանդակային բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի նախագահի հետ։ Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Ուշագրավ է, որ սա արդեն Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով երրորդ հանդիպումն էր Բրյուսելում։ Մեկը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերին, մյուսն էլ այս տարվա ապրիլին։ Ըստ երևույթին, այս անգամ ևս բանակցությունները բավական ծանր ընթացք են ունեցել, քանի որ Փաշինյանն ու Ալիևը մոտ 5 ժամ բանակցել են: Եվ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ Շառլ Միշելը նշել է, որ սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին։

Սա նշանակում է, որ Հայաստանի որոշ տարածքներ շարունակում են գտնվել ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ հումանիտար հարցերը դեռևս լուծված չեն, սակայն ՀՀ իշխանությունները համաձայնել են սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Շառլ Միշելը նաև նկատել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, իսկ այդ պայմանավորվածություններն առաջիկայում զարգացնելու են երկու երկրների փոխվարչապետները։ Հանրության համար հստակ չէ, թե կոնկրետ ինչ պայմաններ են ներառում պայմանավորվածությունները, սակայն պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրենց պահանջներից՝ դրա դերակատարությունը հավասարազոր դիտարկելով Լաչինի միջանցքի հետ։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ Բաքվից և Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում հենց միջանցքային տրամաբանության ներքո։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ Հայաստանը սահմանազատման և հաղորդակցության ուղիների բացման է գնում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։

Եվ հետաքրքրական է, որ Շառլ Միշելը, հանդիպման հետ կապված իր տեսակետը շեշտելով՝ նշել է, որ իր համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի: Սա, կարելի է ասել, ամենավտանգավոր ձևակերպումներից մեկն է: Այսինքն, ստացվում է, որ միջնորդ կողմը տվյալ դեպքում Արցախյան հիմնախնդիրն ընդամենը դիտարկում է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցի շրջանակներում, և ոչ մի խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախին կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին։ Մի խոսքով, Շառլ Միշելը «մեսիջ» է հղում, որ Փաշինյանը փաստացի համաձայնել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հետ: Այս ամենի հետ մեկտեղ, Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական կողմը, կարծես թե, համակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության դադարեցման հետ։ Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում են միայն Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բայց արդեն երրորդ հանդիպումն են անցկացնում ԵՄ-ի միջնորդության ձևաչափով ու ոչ մի խոսք չի ասվում համանախագահության մասին:

Ստացվում է՝ Բրյուսելի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ Հայաստանը պայմաններ է ստեղծում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն Արցախյան հակամարտության հարցում իր նշանակությունն ուղղակի կորցնի, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որի ղեկավարությունը հայտարարում է, թե Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Վերջապես, եթե ամփոփենք այս հանդիպումը, պետք է արձանագրենք, որ հայտարարություններում արտացոլված չեն ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվելու, հայ ռազմագերիների և Հայաստանի համար կարևորագույն նշանակության մի շարք այլ հարցեր: Այսինքն, իրավացի էին նրանք, ովքեր բարձրաձայնում էին այս իշխանությունների՝ հետևողական զիջումների գնալու պատրաստակամության և նորանոր պարտությունների տանելու հեռանկարի մասին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Ամենադիտված