Հայերեն


«Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսել յան հանդիպումը արդեն վաղուց արձանագրված տարածաշրջանային բախման հերթական արձանագրումն էր ու այդ պայքարի հերթական ռաունդը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«Այդքան էլ ճիշտ չէ ասել, թե այն Հայաստանի ու Ադրբեջանի մասին էր: Հանդիպումն ավելի շուտ Ռուսաստան-Արևմուտք առճակատման հերթական փաստումն էր: Ասվածի վառ վկայությունն այն է, որ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ որևէ հղում չկար Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին: Արևմուտքը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկում է լուծման իր ճանապարհը, ՌԴ-ն՝ իր, որոնք այլևս որևէ կերպ համադրման տեղ չեն կարող ունենալ: Մեծ հաշվով՝ բավականին բարդ իրավիճակ ունենք: Միայն այն, որ արդեն հասել ենք սրման այս աստիճանին, արդեն լրջագույն մարտահրավեր է: Լրջագույն մարտահրավեր է նաև այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում այդ սրումը մեղմելու, մեր շահերն այդ ամենի համատեքստում առաջ տանելու ուղղությամբ, այլ հակառակը՝ այդ գործընթացի սրողն են հանդիսանում»,ասաց փորձագետը:

Ըստ փորձագետի, հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները բացառապես ներքին լսարանին են ուղղված. «Ներքին լսարանին հանգստացնող թեզեր են առաջ տանում: Հիշենք նույն միջանցքի հետ կապված հայտնի ձևակերպումները: Տերմինը փոխելով՝ ուզում են իրականությունն այլ կերպ մատուցել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Եվ մտահոգիչ կետերը ոչ միայն Արցախին, այլ անմիջականորեն Հայաստանին են առնչվում: Ես առնվազն 3 կետ եմ առանձնացրել, որոնք մեզ համար արդեն շատ լուրջ խնդիրների արձանագրումն են: Կան ձևակերպումներ, որոնք հարցեր են առաջ բերում: Քանի դեռ այդ հարցերի պատասխանները չունենք, չենք կարողանա ունենալ վստահություն, որ մեզ համար շահեկան գործընթացներ կան»:

Առանձնացնելով 3 կետը՝ նա առաջին հերթին անդրադարձավ Արցախին վերաբերող հատվածին. «Բրյուսել յան նախորդ հանդիպմանն առհասարակ Արցախի մասին որևէ անդրադարձ չկար: Իսկ արդեն վերջին հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ Շառլ Միշելը նշում է, որ ինքը բարձրացրել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցերը»: Սա միանգամից մի քանի խնդիր է բերում: Ոչ թե ԼՂ կամ ԼՂՀ, այլ «Ղարաբաղ» եզրույթն ադրբեջանական տերմինաբանություն է: Երկրորդ խնդիրը վերաբերում է «էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովմանը»: Որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, և այս ձևակերպումից չի էլ ենթադրվում, որ խոսվել է այդ մասին: Հակառակը՝ ստացվում է, որ այսօր Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցն այլևս քննարկման առարկա չէ: Այսօր քննարկվում է Ադրբեջանի տարածքում արցախահայության իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը: Սա այն է, ինչի մասին խոսում էին ՀՀ ԱԺ-ում՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սա այն նշաձողի իջեցումն է, որն արձանագրվեց բրյուսել յան հայտարարության մեջ: Նշվածն այլևս այս իշխանությունների մոտեցումն է: Սա նաև Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 կետերի կյանքի կոչման արձանագրումն է: Ըստ էության, Արցախի հետ կապված բավականին բարդ իրավիճակ ունենք»:

Երկրորդ կետը, որ առանձնացրել է փորձագետը, սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին է: «Հետաքրքիր էր ձևակերպումը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հանձնաժողովների հանդիպումը կազմակերպել միջպետական սահմանին: Սա առաջին հայացքից միգուցե արտառոց չէ: Բայց հիշենք, որ դեռ մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում հանդիպում է նախապատրաստվում այդ հարցերով: Հիշենք նաև, որ հենց ռուսական կողմն էր առաջ տանում այս խնդիրը, առաջարկում իր հարթակն ու միջնորդությունը, և ռուսական կողմն էր քարտեզներ տրամադրողը:Հասկանալի է, որ սա ևս հերթական անգամ Ռուսաստանին այս գործընթացներից դուրս թողնելու գործողություն է կամ առնվազն ՌԴ դերակատարությունը նվազեցնելու միտում ունի»,-նկատեց Հերմինե Մխիթարյանը:

Երրորդ խնդրահարույց կետը, ըստ մեր զրուցակցի, կոմունիկացիաների բացմանն է առնչվում. «Թերևս այս առումով իշխանությունները ասելիք ունեն հանրությանը: Այն իշխանությունները, որ բոլորովին վերջերս պնդում էին, թե որևէ կերպ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, որ եթե ստորագրելու ինչոր բան լինի, քննարկելու են: Իրականում Շառլ Միշելի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ կողմերը կոմունիկացիաների վերաբացման հետ կապված որոշակի սկզբունքների շուրջ համաձայնության են եկել: Շատ հետաքրքիր էր ձևակերպումը՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերը միմյանց կապող ճանապարհների հետ, ինչը նորից շատ հարցեր է առաջ բերում: Խոսքն արդյո՞ք Գորիս-Կապան ճանապարհի, թե՞ նաև այլ ճանապարհների մասին է: Կամ արդյո՞ք անկլավներ կոչվածների հարցը կրկին օրակարգում չի եղել: Հարցեր են, որոց պատասխանները իշխանությունը պետք է տա հանրությանը: Այսօր նորից միացյալ Արևմուտքը փորձում է կոմունիկացիաների հարցը ևս իր միջնորդության դաշտ տեղափոխել, իր ներգրավվածությունն այս հարցում ևս առավելագույնի հասցնել»:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ապրիլի սկզբից սկսած հանդիպումների շղթան ցույց է տալիս նաև հետաքրքիր դինամիկա՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումների հարցում. «Իրենք արդեն բացահայտ կերպով են ցույց տալիս, որ ավելի շատ հակված են գործընթացները շարունակել արևմտյան կողմի միջնորդությամբ: Շատ հետաքրքիր են վերոնշյալ բախման ներքո Արևմուտքից եկող մեսիջները: Հաշվի առնենք բոլորովին վերջերս ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպանների հայտարարությունները, բացահայտ աջակցությունը իշխանություններին, նաև Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ-ի գագաթաժողովում, մեղադրական մեսիջներն՝ ուղղված ՀԱՊԿ-ին: Այս ամենն արձանագրումն է նրա, որ այսօր առավել քան սրված է Արևմուտք-Ռուսաստան առճակատումը հենց մեր տարածաշրջանում: Այն բավականին սրվել է անմիջականորեն Հայաստանին, Արցախին առնչվող հարցերում, ինչը վտանգավոր է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի համար միշտ առաջնահերթ է եղել արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե մեծ տերությունների շահերի բախման, այլ դրանց համադրման արդյունքում. «Բայց այսօրվա իշխանությունն այդ բախումից փորձում է ինչ-որ դիվիդենտներ շահել, որը որևէ կերպ մեր պետությանը դրական բան չի բերելու»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հանդիպումների նման ինտենսիվությունը ևս վկայում է վերոնշյալ սրման մասին. «Հասկանալի է, որ հապաղելու դեպքում գնդակը Մոսկվայի դաշտում կլինի, այդ դեպքում Մոսկվան է սկսելու նախաձեռնությամբ հանդես գալ: Այս համատեքստում հետաքրքիր էր Շառլ Միշելի հայտարարությունը, որ հաջորդ հանդիպումը սպասվում է հուլիս-օգոստոսին: Այստեղ, կարծում եմ, այնքան էլ ազնիվ չեն ժամկետներ նշելու առումով: Ես առավել քան վստահ եմ, որ նույն ԵՄ միջնորդությամբ շատ ավելի շուտ է լինելու հաջորդ հանդիպումը: Իսկ մինչ հանդիպումը շատ արագ են մտնելու արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իմպլեմենտացիայի փուլ: Առկա շտապողականությունը պայմանավորված է ՌԴ դերակատարությունը նվազագույնի հասցնելու քաղաքականությունը կյանքի կոչելու հետ»:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ բրյուսել յան վերջին հանդիպումը թերևս ուրվագծեց այն սցենարը, որով շարժվում են ՀՀ իշխանությունները: «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում: Ունենք իրավիճակ, երբ բանակցային սեղանի շուրջ որևէ կողմից որևէ կերպ չի բարձրացվում Արցախի կարգավիճակի հարցը, ինչը ևս արձանագրված փաստ է: Ինչ վերաբերում է ՀՀ-ին ու հայ-ադրբեջանական սպասվող «խաղաղության պայմանագրին», այստեղ էլ հստակ ուրվագծվում է, որ խոսքն Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկբունքների հիման վրա կազմված պայմանագրի ստորագրման մասին է: Եվ արդեն էական չէ՝ այն մոտ ժամանակներում կստորագրվի՞, թե՞ ոչ: Սկզբունքները համաձայնեցնելն արդեն գործի կեսից ավելին է, ինչն այսօր հստակ ուրվագծվում է թե՛ կոմունիկացիաներին առնչվող կետով, թե՛ Արցախի հետ կապված դրույթներով: Բացի այդ, այսօր նաև սահմանագծման, սահմանազատման հարցերն են առաջ քաշվում թուրք- ադրբեջանական օրակարգով»,-ասաց նա՝ հիշեցնելով այն բոլոր վտանգների մասին, որոնց վերաբերյալ նաև փորձագիտական շրջանակները զգուշացնում էին դեռ 5 կետերը հրապարակելուց հետո:

«Նշում էինք, որ որևէ ադեկվատ արձագանք չկա այդ կետերին, ասում նաև, որ այդ կետերը շուտով վերոնշյալ փաստաթղթի հիմքում են դրվելու: Բայց ՀՀ-ից որևէ էական պատասխան չէր տրվում: Այսօր այդ ամենը կյանքի է կոչվում: Բրյուսել յան վերջին հանդիպումը հստակ արձանագրում է, թե ուր է տանում այս իշխանությունների քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձել
Ամենադիտված