Հայերեն


HONOR-ը ներկայացրեց HONOR X սմարթֆոնների նոր շարքը

Հասարակություն

Նորաոճ դիզայն, բարձր կատարողականություն, մեծ էկրան՝ 90 Հց թարմացման արագությամբ և ընդլայնվող օպերատիվ հիշողության գործառույթ՝բոլոր այս  լավագույն բնութագրիչները առկա են  նոր HONOR X սմարթֆոնների շարքում:

HONOR-ը Հայաստանում թողարկւմ է HONOR X սմարթֆոնների նոր շարքը, որը համատեղում է լավագույն տեխնիկական բնութագրիչները և մատչելի գինը: Առաջարկելով մի շարք նորարարական լուծումներ, նոր շարքն առանձնանում է ոճային, ժամանակակից դիզայնով, բացառիկ լուսանկարչական հնարավորություններով և կատարողականությամբ, որը գերազանցում է բոլոր ակնկալիքները: Եվ այս ամենը մատչելի գնով։ Շարքի բոլոր սմարթֆոններն աշխատում են Android 11 օպերացիոն համակարգով՝ Google Mobile Services (GMS)-ով։

«Մեր HONOR X-սերիայի սմարթֆոնների միջոցով մենք ձգտում ենք նորարարական տեխնոլոգիաները հասանելի դարձնել բոլորին»,- ասում է Ջորջ Չժաոն, HONOR Device Co, Ltd.-ի գործադիր տնօրենը:

Եկեք ավելի մոտիկիցծանոթանանք սմարթֆոններին. շարքում դրանք երեքն են՝ յուրաքանչյուրը տարբեր գնային սեգմենտներից: Սմարթֆոնները միավորվում են երեք հիմնական հատկանիշների շուրջ, դրանք են՝լուսավոր էկրանը 90 Հց թարմացման արագությամբ սերտիֆիկացված TÜV Rheinland-ի կողմից, HONOR RAM Turbo ընդլայնվող հիշողությունը  և նորագույն Qualcomm Snapdragon® 680 չիպը։

Բարձր կատարողականությամբ չիպ և HONOR RAM Turbo գործառույթ

X սերիայի բոլոր երեք սմարթֆոններն աշխատում են առաջադեմ 6 նմ Qualcomm Snapdragon® 680 պրոցեսորով, ապահովելով բարձր արդյունավետություն և էներգախնայողություն: HONOR RAM Turbo տեխնոլոգիան օգտագործում է 2 ԳԲ մշտական ​​հիշողություն՝ ֆոնային հավելվածները սեղմելու և ապասեղմելու համար, ինչը թույլ է տալիս ընդլայնել  օպերատիվ հիշողությունը։

  Օրինակ, օգտատերը, ով միացնում է ծանր խաղ իր սմարթֆոնի վրա,  կարող է չփակել գործող հավելվածները, որպեսզի օպերատիվ հիշողության մեջ այն ծավալով տեղ ազատի, որն անհրաժեշտ կլինի խաղը ճիշտ գործարկելու և սահուն ընթացքը ապահովելու համար, քանզի դա ավտոմատ կերպով կատարում է ծրագրային ապահովումը հատուկ ալգորիթմների շնորհիվ:

Էկրան, 90 Հց թարմացման արագությամբ և տեսողության պահպանման գործառույթով

HONOR X սերիայի բոլոր սմարթֆոնները ունեն մեծ էկրաններ 90 Հց թարմացման բարձր հաճախայնությամբ, ինչը ապահովում է աշխատանքի սահունությունը ամեն դիպման ժամանակ։ Բացի այդ,  սմարթֆոնների Full-View դիսփլեյը ապահովում է  հստակ, պայծառ նկարներ, որոնք պարզ տեսանելի են անգամ  ուժեղ ճառագայթների տակ։

Նաև HONOR Х սմարթֆոնները ստացել են TÜV Rheinland Low Blue Light սերտիֆիկացիան, որը տրվում է այն  սարքավորումներին, որոնք ապացուցել են իրենց էֆֆեկտիվությունը  կապույտ ճառագայթներից աչքերի պաշտպանման ժամանակ։

Սմարթֆոնները ապահովում են կոմֆորտ ընթերցանությունը և դիտումը էլեկտրոնային գրքի դիտման ռեժիմում  և «գիշերային» ռեժիմում, թույլ տալով աչքերին չհոգնել երկար օգտագործումից կամ թույլ լուսավորվածության պայմաններում։

Իսկ այժմ հասկանանք, թե ինչով են տարբերվում HONOR X7, X8 և X9 մոդելները։

Մեծ եղբայր ՝ HONOR X9

HONOR X9-ը բարձր գնային սեգմենտի սմարթֆոն է։ Դա պայմանավորվում է հիշողության մեծ ծավալով (6 ԳԲ օպերատիվ հիշողության +2 ԳԲ RAM Turbo), հսկայական՝ 6,81 դյույմանոց, 2388*1080 թույլատրողականությամբ  FullView էկրանով, ,ինչպես նաև ժամանակակից տեսախցիկով։

Տեսախցիկները բլոկը նախագծված է շրջանի տեսքով, որը գտնվում է ետնամասի մեջտեղում։ Տեսախցիկը եռակի է և իր մեջ ներառում է բացի հիմնական 48 ՄՊ-ց բլոկից նաև 2 ՄՊ-ց տեսախցիկ բոկե էֆֆեկտով և 2 ՄՊ մակրոտեսախցիկ։ Այստեղ է գտվում  նաև լուսադիոդային փայլատակումը, որը թույլ է տալիս օգտատերերին անել հիանալի նկարներ անգամ ոչ բավարար տեսանելիության պայմաններում։ 

HONOR X9-ը կատարյալ սարք է բլոգեռների համար, շնորհիվ երկու ֆունկցիաների։ Dual View Recording-ը թույլ է տալիս միաժամանակ նկարել երկու տարբեր  ռակուրսներից, օգտագործելով միաժամանակ դիմացի սելֆի-տեսախցիկը և հետևի հիմնականը։ Micro Movie Mode ռեժիմը առաջարկում է հեշտ լուծում տեսանյութերի ավտոմատ միացման և խմբագրման համար առանց կողմնակի հավելվածներ օգտագործելու։

Բայց HONOR X9-ի ամենագլխավոր տարբերությունը իր եղբայրներից, դա գերարագ 66 Վտ լիցքավորումն է, որը թույլ է տալիս լիցքավորել սարքը 50%-ով միայն 15 րոպեում և 81%-ով  միայն 30 րոպեում։ Իսկ շնորհիվ 4800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցի, ապահովվում է մինչև 16,8 ժամ  աշխատանք սոցիալական հարթակներում, 12,8 ժամ տեսադիտում կամ 25,6 ժամ հեռախոսազրույց մեկ լիցքցավորմամբ։

HONOR X8 ` միջին գնային սեգմենտի սմարթֆոն

Աներևակայելի շքեղ և ոճային HONOR X8 սմարթֆոնը ունի գերբարակ և թեթև կորպուս միայն 7,45 մմ հաստությամբ և 177գ քաշով։ Սմարթֆոնը ստացել է վառ 6,7 դյույմանոց FullView էկրան, օպերատիվ հիշողություն 6ԳԲ +2ԳԲ RAM Turbo և մարտկոց 4000 մԱ/ժ տարողությամբ, որն ապահովում է ավտոնոմ աշխատանքի երկարատևությունը։

HONOR SuperCharge  22,5 Վտ հզորությամբ մարտկոցը միայն 10 րոպեում, կարող է այնքան լիցքավորել, որ ապահովի  երեք ժամ անդադար օնլայն տեսանյութի դիտումը։

HONOR X8-ը կարող է պարծենալ քառակի տեսախցիկով։ Մի բլոկում սմարթֆոնը միավորել է  հիմնական 64ՄՊ օբյեկտիվը, լայնանկյուն տեսածցիկը՝  5ՄՊ ,120 աստիճան անկյունով և  f/2,2 դիաֆրագմայով, ինչպես նաև մակրո-օբյեկտիվ 2 ՄՊ և սենսոր բոկե էֆֆեկտով 2 ՄՊ։ Սմարթֆոնի  տեսախցիկը կատարյալ համապատասխանում է սկսնակ լուսանկարիչներին, ինչպես նաև դինամիկ մարդկանց համար։

Տնտեսող, բայց առանց կոմպրոմիսների-HONOR X7

HONOR X7- կրթսեր ներկայացուցիչն է X սերիայի սմարթֆոնների։ Չնայած ոչ բարձր արժեքին, սմարթֆոնը կարող է պարծենալ, ոչ միայն սլացիկ դիզայնով, օպերատիվ հիշողության ծավալներով 4ԳԲ +2ԳԲ RAM Turbo, 8,62մմ հաստությամբ բարակ կորպուսով, փայլուն տեսախցիկներով և մեծ 6,74 դյույմանոց էկրանով, այլև  երևելի մարտկոցով 5000 մԱ/ժ, որն ապահովում է ավտոնոմ աշխատանքի շատ երկար ժամանակ։  Մեկ լիցքավորմամբ օգտատերը կարող է նայել մինչև 20 ժամ օնլայն տեսանյութեր կամ 49 ժամ  խոսել հեռախոսով։

Բացի այդ հեռախոսի  հետ նույն կոմպլետում է նաև գերարագ լիցքավորումը            22,5 Վտ հզորությամբ, որը թույլ է տալիս 10 րոպեում լիցքավորել սարքը այնքան ժամանակով, որը բավական կլինի օնլայն տեսանյութը 3 ժամ դիտելու համար։

HONOR X7 կատարելապես համապատասխան է  սկսնակ լուսանկարիչների և ստեղծագործների համար։ 48 ՄՊ, Ultra-Clear հիմնական տեսախցիկը հագեցած է բազմակադր սինթեզի ինտելեկտուալ ալգորիթմով, որը թույլ է տալիս հստակ արտացոլել դետալները նկարներում, անգամ փոքր լուսավորվածության պայմաններում։

5 ՄՊ-ց լայնանկյուն տեսախցիկը f/2.2 ապերտուրայով, թույլ է տալիս օգտատերերին հարմարավետորեն մեկ կադրում պահել  շատ էլեմենտներ։ 2 ՄՊ մակրոկամերայի շնորհիվ  օգտագործողները բաց չեն թողնի ոչ մի հատիկ դետալ, մինչդեռ բոկե-տեսախցիկը 2 ՄՊ ստեղծում է վիզուալ հաճելի  պատկերներ։ 

   HONOR X-ը սմարթֆոնների այն շարքն է, որտեղ յուրաքանրյուրը կգտնի իրենը։  Լինի դա HONOR X9-ը 66W գերլիցքավորմամբ, HONOR X8-ն իր բարակ դիզայնով, թե HONOR X7-ն իր առաջադեմ տեսախցիկով, ձեր սմարթֆոնը կուրախացնի ձեզ,  օգնելով արագ լուծել առօրյա խնդիրները, ունենալով HONOR տեխնոլոգիաների հմայքը:

Սմարթֆոնները հասանելի են երեք վառ գույներով՝ Տիտանիում արծաթ,Կեսգիշերային սև, Օվկիանոսային կապույտ

Գինը և վաճառքների տարածքները

Գնել սմարթֆոնները կարող եք  UCOM խանութ-սրահներից հետևյալ գնային առաջարկով․  X7- 119 900 դրամ, Х8-149 900 դրամ,  X9-169 900 դրամ ։

Գործում է 36 ամսով ապառիկի հնարավորություն։

«Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ ծաղրել է նախկին ամուսնուն՝ Բեն ԱֆլեքինԴատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան Ալոյան
Ամենադիտված