«Էլիտան ձեր արտացոլանքն է, բողոքներ կան էլիտայից՝ ինքներդ պիտի փոխվեք». Կարեն Կարապետյան
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկմամբ՝ Հայաստանում շատ բաներ կան փոխելու. դրանցից է, օրինակ, էլիտայի կերպարն ու վարքը, որոշումների կայացման գործընթացը և այլն: ՀՀ վարչապետը mir24.tv-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ինչ է հասկանում Կարեն Կարապետյանն «էլիտա» ասելով: Նա նշել է, որ այն հանրության և ազգի արտացոլանքն է:
«Եվ եթե հանրությունն ունի խնդիրներ, չհասկացվածություն և բողոքներ էլիտային, ապա վերջինս պետք է փոխվի»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետին նաև դուր չի գալիս հարուստների և մնացած խավերի կենսակերպի տարբերությունները: Եվ, որպես օրինակ, բերում է գոռոզությունը և նմանատիպ այլ բաներ: