Հայերեն


«Գործընթացների նման շտապողականության պատճառը հնարավոր իշխանափոխությունն է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խաղաղության պայմանագրի» օրակարգը թելադրում է Ադրբեջանը: Ավելի վաղ հրապարակված 5 սկզբունքների տակ կարող ենք հասկանալ, որ Ադրբեջանն ուզում է Արցախն ամբողջովին ադրբեջանականացնել: Սա մեծ հարցն է, ավելի փոքր հարցն այն է, թե որքան է հնարավոր կորզել Հայաստանի սահմաններից: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկասի ինստիտուտի» փորձագետ Հրանտ Միքայելյանը:

«Այս ամենին ի պատասխան, սակայն, պաշտոնական Երևանից հայտարարեցին, որ Ադրբեջանի 5 կետերն ընդունելի են: Բացի այդ, նշվեց Հայաստանի 6 մտահոգության մասին, որոնք երևի Ադրբեջանի կողմից մերժվել են. տարբեր մակարդակներում հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են այդ մտահոգությունները: Այսպիսով, Հայաստանն Ադրբեջանի այդ կետերն ընդունել է, Ադրբեջանը Հայաստանի մոտեցումները չի ընդունել, բայց բանակցությունները շարունակվում են: Այստեղից պարզ է դառնում, որ բանակցություններն ընթանում են ամբողջությամբ ադրբեջանական օրակարգով և սպասարկելու են ադրբեջանական օրակարգն ու շահը»,-ասաց փորձագետը:

Շեշտելով Ադրբեջանի կողմից նաև ուժի սպառնալիքի ու կիրառման մասին՝ նա հավելեց. «Այդ բանակցություններն իրենց մեջ պարունակում են ադրբեջանական ագրեսիայի խաղաղեցման փորձը: Այնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, Մյունխենյան բանակցությունների ժամանակ Հիտլերին փորձում էին խաղաղեցնել զիջումներով՝ մասնավորապես Չեխոսլովակիայի տարածքից: Հիմա նույնն արվում է Հայաստանի և Արցախի նկատմամբ, և ներկայումս հիմնական միջնորդը Բրյուսելն է»:

Ինչ վերաբերում է գործընթացների ու բանակցությունների ինտենսիվությանը, նա շեշտեց. «Ադրբեջանում հասկանում են, որ տեսականորեն Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել, և արդեն փոխված իշխանությունն ամբողջովին այլ օրակարգով է հանդես գալու: Այս պարագայում պարզ է ներկայում առկա շտապողականությունը. եթե շտապեցին ու ստացվեց արագ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվածը, ապա հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու հաշվի առնել այդ հանգամանքը:

Ավելի կոնկրետ՝ այդ դեպքում կա՛մ ոչինչ այլևս հնարավոր չի լինի փոխել, կա՛մ էլ, եթե հնարավոր է, ապա շատ ավելի մեծ ջանքեր գործադրելով ու ռիսկերով: Մեծ հաշվով, գործընթացների, բանակցությունների նման շտապողականությունը պայմանավորված է Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ: Իրականում սահմանային հարցերն արագ լուծելու որևէ անհրաժեշտություն չկա: Մինչև հիմա, օրինակ՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը մոտ 40 տոկոսով է դելիմիտացված, մինչդեռ Հայաստանի հետ ուզում են ամբողջությամբ ու միանգամից լուծել այդ հարցը՝ բացառապես իրենց օգտին: Ադրբեջանին նույնիսկ այդքան գյուղեր կամ տարածքներ պետք չեն: Խնդիրն այն է, որ սահմանն անցնում է Հայաստանի համար լավ պաշտպանվող տարածքներով: Կա առաջնագիծ, որը թույլ է տալիս Հայաստանը պաշտպանված պահել: Եթե այդ առաջնագիծը խախտվի, հնարավոր չի լինի Հայաստանը պաշտպանել ադրբեջանական ագրեսիաներից: Ադրբեջանն այս ամբողջ գործընթացը դիտարկում է ընդամենը պատրաստություն՝ հաջորդ ագրեսիայի համար: Եթե տարածքային կոնֆիգուրացիան ուսումնասիրենք, կտեսնենք, որ Ադրբեջանը պատրաստում է հարձակողական պլացդարմ Հայաստանի վրա, իսկ խաղաղության պայմանագիր կոչվածը այդ առումով խոչընդոտ չի լինելու: Միևնույնն է, ինչպես մինչ օրս, Ադրբեջանը կրկին խախտելու է պայմանավորվածությունները, որովհետև այս ամենը դիտարկում է այս տարածաշրջանից հայկականության վերացմանն ուղղված քայլերի համատեքստում»:

Անդրադառնալով նշված իրողություններից բխող հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ փորձագետը հավելեց. «Պարզ է՝ ընդդիմությունը գալիս է այն օրակարգով, որն այս իշխանությանն ու Ադրբեջանին ձեռնտու չէ: Իհարկե, ընդդիմության հաղթանակն Ադրբեջանին չի ուրախացնի: Այս պահի դրությամբ, սակայն, շարժումը, ցավոք, դեռ այդքան թափ չի հավաքել, շատ անհրաժեշտ քայլեր ևս դեռ չեն արվել: Բայց մյուս կողմից, ամեն դեպքում, բավականին բազմամարդ ու ակտիվ ցույցեր են, որոնք արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են:

Այսքան բազմամարդ ու մեծ շարժում Հայաստանում անկախության տարիներին եղել է 3 անգամ՝ 2008-ին, 2018-ին և 2022-ին: Եվ, ամեն դեպքում, իշխանություններն իրականում չեն անտեսում իրողությունները, ուղղակի փորձում են իրենց տեսանկյունից և իրենց համար ավելի ձեռնտու պատկեր ներկայացնել: Իրողություններն իրականում չանտեսելու տեսանկյունից դիտարկենք միայն ոստիկանական բռնությունները, որոնք ոչ թե ոտիկանության ստորադաս ներկայացուցչի, այլ քաղաքական իշխանության որոշման արդյունք են: Հաշվի առնենք նաև կալանավորումները: Այսինքն, ամեն ձևով փորձում են նվազեցնել մասնակիցների թիվը: Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ կրիտիկական զանգված չհավաքվի, որովհետև կրիտիկական զանգվածի կուտակումը շատ արագ կարող է իշխանափոխության վերածվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Ամենադիտված