Իվան Պերիշիչը տեղափոխվեց «Տոտենհեմ»
ՍպորտԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Իվան Պերիշիչը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ աշխատել է, երբ իտալացի մասնագետն «Ինտերի» գլխավոր մարզիչն էր։
Ավարտված մրցաշրջանում Պերիշիչը մասնակցել է 49 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Պերիշիչը 2015-ից էր հանդես գալիս «Ինտերում»։ Կարիերայի ընթացքում խաղացել է նաեւ բելգիական «Բրյուգեում», Դորտմունդի «Բորուսիայում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ «Բավարիայում»։