Բայդենը հայտնել է՝ ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունում
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը The New York Times-ում հրապարակված իր հոդվածում հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունում Վաշինգտոնի նպատակն այն է, որ Ուկրաինան լինի դեմոկրատական, անկախ և իրեն նոր հարձակումներից պաշտպանելու ունակ երկիր, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով՝ «ազատ աշխարհը» և այլ պետությունները Միացյալ Նահանգների գլխավորությամբ «կանգնել են Ուկրաինայի կողքին՝ ցուցաբերելով աննախադեպ ռազմական, հումանիտար և ֆինանսական աջակցություն»։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է նշել այն նպատակները, որոնք հետապնդում է ԱՄՆ-ն «այդ ջանքերի շրջանակում»։
«Ամերիկայի նպատակը պարզ է․ մենք ուզում ենք տեսնել դեմոկրատական, անկախ, ինքնիշխան ու բարգավաճող Ուկրաինա, որն ունի միջոցներ ապագա ագրեսիայից պաշտպանվելու և այն հետ մղելու համար», - շեշտել է նա։