Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Բաղանիսը
Ամենաընթերցված«ԱՌԱՎՈՏ»
Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գյուղի ներքեւի թաղամասում գնդակի պայթյունի ուժեղ ձայն է լսվել, տների պատուհանների ապակիները դղրդացել են: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ եղել է կարճ կրակահերթ, վնասներ չկան: Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները, գնդակոծությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բաղանիս- Ոսկեպար հատվածն անցել են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով: